Անթալիաjյում առյուծը փախել է վանդակից և հարձակվել տեղի բնակիչների վրա
ՄիջազգայինԱնթալիաjյում առյուծը փախել է վանդակից և հարձակվել տեղի բնակիչների վրա:
«Զևս անունով արու առյուծը փախել է իր վանդակից Lion Land կենդանաբանական այգում ժամը 02:00-ի սահմաններում: Առյուծը հարձակվել է Սուլեյման Քիրի վրա, որը աշխատում էր այգուց մեկ կիլոմետր հեռավորության վրա, և ծանր վիրավորել նրան ժամը 05:00-ի սահմաններում: Երբ դեպքի մասին հայտնի է դարձել, բժշկական խումբը Սուլեյման Քիրին տեղափոխել է հիվանդանոց:
Երբ պարզվել է, որ Զևսը վերջին անգամ տեսնվել է Իլիջա և Քումքոյ շրջանների միջև՝ հյուրանոցների հետևում, որոնումները տեղափոխվել են այս տարածք: Առյուծին որոնելու համար օգտագործվել է նաև անօդաչու թռչող սարք»:

