Սպերցյանի ծառայություններով հետաքրքրված ակումբները սպասում են ակումբային ԱԱ-ի ավարտին
Սպորտ
«РБ Спорт»-ը նոր տեղեկություններ է հայտնել «Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի 25-ամյա կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերի վերաբերյալ։
Ըստ աղբյուրի՝ պորտուգալական ակումբներից մի քանիսը`«Պորտուն», «Բենֆիկան» և «Սպորտինգը» պահպանում են հետաքրքրությունը հայ ֆուտբոլիստի նկատմամբ։
Սպերցյանի ներկայացուցիչները զրուցել են պորտուգալացի գործընկերների հետ, սակայն վերջիններս հասկացրել են, որ պատրաստ են բանակցություններ սկսել միայն Աշխարհի ակումբային առաջնության ավարտից հետո։

