Եթե Էրդողանը «Զանգեզուրի միջանցի» հարցում հույսը դնում է Պեզեշկյանի որևէ խոստման վրա, ապա խորապես սխալվում է. Իրանական աղբյուր
ՄիջազգայինԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսին (ԻՀՊԿ) մոտ կանգնած միանգամայն տեղեկացված աղբյուրը գրում է.
«Էրդողանը, Բաքու կատարած այցից հետո, կրկին սկսեց պատրանքներ կառուցել այսպես կոչված «Զանգեզուրի» միջանցքի շուրջ։ Սակայն նա պետք է հստակ հասկանա. եթե նա հույսը դնում է պարոն Պեզեշկյանի որևէ խոստման վրա և մտադիր է դրանք կատարել, ապա խորապես սխալվում է։
Այս հարցը դուրս է գալիս մասնավոր կամ պետական գործիչների լիազորություններից։ Այն անմիջականորեն կապված է Իրանի բարձրագույն ազգային շահերի հետ և գտնվում է Գերագույն առաջնորդ՝ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիի բացառիկ իրավասության ներքո։
Իրանական ժողովուրդը և նրա ղեկավարությունն արդեն հնարավորություն են տվել բանակցություններին Արևմուտքի հետ, և նրանք լավ հիշում են, թե ինչի են դա հանգեցրել։ Այսօր Իսլամական Հանրապետությունում տեղ չկա միամտության կամ դիվանագիտական փորձերի համար։
Վերջնական որոշումը պատկանում է Առաջնորդին։ Եվ ոչ մի արտաքին ճնշում՝ քաղաքական, ռազմական կամ տնտեսական, չի ազդի Իրանի անսասան կամքի վրա։ Սա ազգային արժանապատվության և պետության ռազմավարական խորության հարց է»։
Հետաքրքիր ակնակ է: Այսինքն, Իրանում կա կարծիք, որ նախագահ Պեզեշկյանը կարող է Էրդողանին խոստումներ տալ, այն է` գործարքի մեջ մտնել մի հարցում, որի հետ Գերագույն առաջնորդն առնվազն համակարծիք չէ: Ավելին, որը դեմ է Իրանի կենսական շահերին: Այլ կերպ ասած, որ Պեզեշկյանը գործում է Իրանի կենսական շահերի դեմ: Ընդ որում, նման ակնարկներ իրանական տարբեր վստահելի աղբյուրների մոտ կային նաեւ 12-օրյա պատերազմի փուլում եւ դրանից առաջ: Նաեւ սա ակնարկ է, որ նախագահ Պեզեշկյանի քայլերը հսկում են ինչպես Գերագույն առաջնորդի, այնպես էլ նրա անմիջական վերահսկողության տակ գտնվող ԻՀՊԿ-ի կողմից:

