Մեծ Բրիտանիան վերականգնում է դիվանագիտական հարաբերությունները Սիրիայի հետ
ՄիջազգայինՄեծ Բրիտանիան վերականգնում է դիվանագիտական հարաբերությունները Սիրիայի հետ։ Այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լեմմին՝ Դամասկոս կատարած այցի ժամանակ, հաղորդում է Reuters-ը։
«Մեծ Բրիտանիան վերականգնում է դիվանագիտական հարաբերությունները, քանի որ մենք շահագրգռված ենք աջակցելու նոր կառավարությանը՝ սիրիացիների համար կայուն, ավելի անվտանգ և բարգավաճ ապագա կառուցելու իր պատավորությունը կատարելու գործում»,- ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարը։

