Թրամփը Պուտինին կանաչ լույս տվեց Ուկրաինայի վրա հարձակումները ուժեղացնելու համար. The Telegraph
ՄիջազգայինԹրամփը Պուտինին կանաչ լույս տվեց Ուկրաինայի վրա հարձակումները ուժեղացնելու համար: Այս կարծիքին է The Telegraph-ը:
Ըստ աղբյուրի, Պուտինը հարված հասցրեց Ուկրաինային Թրամփի հետ զրույցից անմիջապես հետո՝ վստահ լինելով, որ ԱՄՆ-ի կողմից լուրջ արձագանք չի լինի։
Հրապարակման համաձայն, այս վստահությունն ամրապնդվել է Patriot-3 հակահրթիռային համակարգերի մատակարարումները դադարեցնելու Թրամփի որոշմամբ, ինչպես նաև Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների բացակայությամբ։ Ավելին, երկկուսակցական աջակցություն ունեցող խիստ պատժամիջոցների օրինագիծը վաղուց է գտնվում ԱՄՆ Սենատում, բայց Թրամփը նույնիսկ չի փորձում այն առաջ տանել։ Ավելին, պարզ ակնարկեց, որ պատժամիջոցներն անիմաստ են, քանի որ ռուսները սովորել են դրանց դիմակայել:
ԱՄՆ նախագահի կողմից Կրեմլի վրա ճնշումը մեծացնելու մերժումը Մոսկվայում ընկալվում է որպես վճռականորեն գործելու ազդանշան։
Միգուցե Թրամփը զայրացած գրառում գրի սոցիալական ցանցերում կան հայտարարություններ անի, բայց Պուտինը համոզված է, որ դրանից այն կողմ չի գնա։

