Հիպերձայնային «Կինժալները» հարվածել են ուկրաինական ավիաբազանյին
ՄիջազգայինՀիպերձայնային «Կինժալները» հարվածել են Ուկրաինայի զինված ուժերի Ստարոկոստիանտինովի Ուկրաինայի զինված ուժերի ավիաբազան։
Տագնաի ռեժիմ է հայտարարված ամբողջ Ուկրաինայում։
Ուկրաինական աղբյուրները հայտնում են նաեւ, որ օդանավակայանին հարվածած «Կինժալները» սարսափ են առաջացրել թռիչքի ողջ ուղղությամբ, այդ թվում` մայրաքաղաքում: «Կիևի, Չեռնիգովի և Ժիտոմիրի շրջաններում լսվող պայթյունները «Կինժալի» թռիչքն են ընդամենը ~10,000 կմ/ժ արագությամբ»,- մեկնաբանել են ուկրաինական ռազմական ռեսուրսները:
«Նկարում (ստորեւ) երևում է ձայնի տարածումը Կինժալի շարժման վեկտորի երկայնքով Մախի կոնի միջոցով։ Եթե լսել եք այն, նշանակում է, որ հրթիռն արդեն անցել է ձեր կողքով»,- գրում են ուկրաինական ռեսուրսները։ Կոնկրետ դեպքում «Կինժալ»-ները թռել են ձայնից կրկնակի արագ:

