«Ոջիլի մոլուցքը» եւ հեղափոխական արդարադատությունը

<<Ոջիլի մոլուցքը>> և հեղափոխական արդարադատությունը։

Այսօր մեծ ուշադրությամբ հետևում ենք Ազգային ժողովում ընթացող արտահերթ նիստին, որտեղ քննարկվում է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդությունը՝ Արծվիկ Մինասյանին և Սեյրան Օհանյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ։

Վարդապետյանի ելույթները և դրանց հաջորդող պատասխանները, մեղմ ասած, մտահոգիչ են։ Ուստի այս ֆոնին ակամա հիշվում է մի հին անեկդոտ՝

Անեկդոտն այսպիսին է. Գյուղատնտեսական ակադեմիայի մի ուսանող քննության է պատրաստվում միայն «ոջիլի» թեմայով։ Քննության ժամանակ, երբ նրան բաժին է ընկնում կովի մասին տոմսը, նա սկսում է պատմել, որ կովը ունի մորթի, իսկ մորթիում կա ոջիլ, և մանրամասն ներկայացնում է իր սովորած նյութը՝ անտեսելով հիմնական հարցը։

Հաջորդ հարցը վերաբերում է ոչխարին, և նա նույն տրամաբանությամբ պատասխանում է. «Ոչխարն էլ ունի մորթի, իսկ մորթիում կա ոջիլ»։ Երբ դասախոսը փորձում է նրան շփոթեցնել՝ ձկան մասին հարցով, ուսանողը պատասխանում է. «Ձուկը մորթի չունի, բայց եթե ունենար, ապա, բնականաբար, կունենար ոջիլ»։ Եվ կրկին շարունակում է սիրելի թեմայի մասին։

Այս անեկդոտային պատմությունը, ցավոք, վտանգավոր իրականություն է դառնում, երբ իրավական ոլորտում որոշ պաշտոնյաներ՝ կարևորագույն դիրքերում, առաջնորդվում են ոչ թե փաստերով, այլ նախապես պատրաստված սցենարներով։

Իրավական պետության համար խիստ վտանգավոր է, երբ դատախազի ելույթը հիշեցնում է վերոնշյալ ուսանողի մոտեցումը՝ ամեն ինչ կապելով «ոջիլի» հետ, այսինքն՝ միևնույն կանխակալ մատրիցայի։

Այդպիսի աշխատելաոճը ոչ միայն խաթարում է արդարադատության նկատմամբ հանրային վստահությունը, այլ նաև հարված է հասցնում իրավաբանի մասնագիտությանը՝ այն դարձնելով ձևական և անիմաստ։

Հ.Գ. Լրջագույն մտահոգություն ենք հայտնում, որ դատա-իրավական համակարգի այսպես կոչված «հեղափոխական» բարեփոխումների արդյունքում փաստաբանի մասնագիտությունը վտանգված է՝ դառնալով անիմաստ։

ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն
04.07.2025 թ.

https://iravunk.com/sim/?p=317469&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ