«Իրավունք» թերթի տպագիր համարներ

ՀԷՑ-ի պետականացումը ոչ միայն տնտեսական, այլ նաև քաղաքական հետևանքներ կարող է ունենալ․ Տնտեսագետը ահազանգում է

Թեմա

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց նախագիծ, որով հնարավոր կլինի պետականացնել ՀԷՑ-ը: Ինչպիսի՞ տնտեսական հետևանքներ կարող են լինել ՀԷՑ-ի պետականացման արդյունքում հարցին անդրադարձել է  տնտեսագետ Գագիկ Մակարյանը․

-90-ական թթ-երին, երբ ՀԷՑ-ը ձևավորվեց, շատ ինժեներական աշխատանքներ արվեցին, հետո մնացին այդ մակարդակի վրա: Հիմա տարվել են ահռելի աշխատանքներ, որոնք ուղղված են եղել համակարգի բարելավմանը: Նրանք իրենց սեփական միջոցներից, վարկերի միջոցով ներդրումներ են կատարել, Էլէներգիայի գնի էական թանկացում չի եղել, մինչդեռ նախկինում, երբ ռուսական կողմն էր կառավարում, գների թանկացման հարցեր կային:

Այս բոլորը մանրամասն թվարկում եմ, որովհետև ՀԷՑ-ն ունի էական պարտավորություններ, և երբ պետությունն այն ցանկանում է պետականացնել, բնականաբար, նաև պետք է մարի այդ պարտքերը, նաև շարունակի ներդրումներ կատարել, որ համակարգը լավ աշխատի:

ՀԷՑ-ը, որոշ ներդրումներ կատարելով, փորձել է համակարգն ահագին փոխել, բայց համակարգը շատ մեծ է, շատ ծանր համակարգ է ու բավականին էլ թանկ է հիմա՝ իր վերցրած վարկերով, պարտավորություններով բավականին մեծ գումար է՝ գրեթե 700-800 միլիոն դոլարի է հասնում։ Այսինքն, պետությունը, կարծում եմ, որ վերցնելով ՀԷՑ-ը, երևի երկար չկարողանա պահել, գուցե հետագայում ավելի լավ պայմաններով կփորձի մասնավորեցնել:

-Պարոն Մակարյան, եթե ամփոփենք՝ ի՞նչ քայլեր պետք է արվեն նախքան ՀԷՑ-ը պետականացնելը։

- Նախ՝ պարտադիր պետք է արվի տեխնիկական աուդիտ։ Պետք է հստակ գնահատվի համակարգի վիճակը՝ լարերը, ենթակայանները, սարքավորումների տարեթվերը, վերանորոգման ծավալը։ Միայն այդ տվյալների հիման վրա հնարավոր կլինի հաշվարկել, թե ինչ ռիսկեր է ստանձնելու պետությունը։ Առանց այս նախնական քայլերի, պետականացումը վտանգավոր է։

Այս գործընթացը մեծ ռիսկեր ունի և պահանջում է լրջագույն նախնական վերլուծություն։ Պետականացումը ոչ միայն տնտեսական, այլ նաև քաղաքական հետևանքներ կարող է ունենալ, և առանց համակարգային, հաշվարկված մոտեցման՝ այս որոշումը կարող է վերածվել նոր խնդիրների աղբյուրի։

- Ինչպե՞ս կազդի ՀԷՑ-ի պետականացումը ներդրումային միջավայրի վրա։

- Սա շատ զգայուն հարց է։ Նման գործողությունները կարող են վատ ազդել ներդրողների վստահության վրա՝ թե՛ տեղական, թե՛ օտարերկրյա։ Եթե մի ոլորտում այսօր պետականացնում են, ներդրողները կարող են վախենալ, որ նույնը կարող է պատահել իրենց ոլորտում։ Պետք է գործել ծայրահեղ հաշվարկված կերպով։

 
 
 
ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան