«Իրավունք» թերթի տպագիր համարներ

ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՆՇՎԵՑ ԹԱՏՐՈՆԻ ԵՎ ԿԻՆՈՅԻ ԼԵԳԵՆԴԱՐ ԴԵՐԱՍԱՆ, ԿԱՏԱԿԵՐԳՈՒ ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ 95-ԱՄՅԱԿԸ

Մշակութային

Հուլիսի 4-ը, թատրոնի և կինոյի լեգենդար դերասան, կատակերգու ՄՀԵՐ /ՖՐՈՒՆԶԻԿ /ՄԿՐՏՉՅԱՆԻ ծննդյան օրն է, հոբելյանական 95-ամյակն է լրանում։ Նրա ծննդավայր Գյումրիում նշվեց, Գյումրեցիներն ու հյուրերը հարգանքի տուրք մատուցեցին սիրված, տաղանդաշատ արտիստի պայծառ հիշատակին, մասնակցելով մի շարք մշակութային միջոցառումների։ Iravunk. com - ի Շիրակի մարզի թղթակիցը ևս ներկա է գտնվել։ Տոնական օրը սկսվեց հանդիսավոր արարողությամբ Մկրտչյանի հուշարձանի մոտ, որտեղ ծաղիկներ խոնարհեցին։ Արվեստի, մշակույթի ու համայնքային կառույցների ներկայացուցիչները Գյումրիի փոխքաղաքապետ Գագիկ Մանուկյանը, Հայաստանում ՌԴ գլխավոր հյուպատոս Իգոր Տիտովը, քաղաքապետարանի մշակույթի բաժնի ամբողջ անձնակազմը, ինչպես նաև բազմաթիվ գյումրեցիներ իրենց ներկայությամբ և հուզիչ խոսքերով մեծարեցին Մեծ արտիստին։ Այնուհետև անցկացվեցին մշակութային միջոցառումներ նվիրված Մկրտչյանի կյանքին ու արվեստին։

Ելույթ ունեցան դերասաններ, երաժիշտներ ու արվեստագետներ, ովքեր ներկայացրին նրա կյանքի դրվագները, մարմնավորած կերպարները, հումորն ու խորափորձ մտքերը։ Նրա անմահ ժառանգությունը վերստին կենդանացավ վերածվելով հպարտության ու կարոտով լի մի տոնի։ Ֆրունզիկ Մկրտչյանի անունը շարունակելու է վառ մնալ գյումրեցիների ու ողջ հայ ժողովրդի սրտում, որպես մեծության, մարդկայնության ու անսպառ տաղանդի խորհրդանիշ։ Մհեր Մկրտչյանի թանգարանում կայացավ ՖՐՈՒՆԶԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ. «ՉԳՐՎԱԾ ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ» գրքի շնորհանդեսը, որի հեղինակը Ռոբերտ Մաթոսյանն է։ Գիրքը լույս է ընծայվել Մեծ արտիստի ծննդյան 95֊ամյակի նախօրեին չգրված մենախոսություն է, որը հեղինակը ձայնագրել է ավելի քան 41 տարի առաջ։ Ավելին, Ռոբերտ Մաթոսյանը լինելով նրա մտերիմ բարեկամներից մեկը, որպես «Ֆիլմ» թերթի խմբագիր, տարբեր առիթներով ուղեկցել ու ձայնագրել է արտիստի հանդիպումները, արտերկրի կինոփառատոններում ականատեսն է եղել նրա աննախադեպ ընդունելությանն ու հանդիսատեսի ջերմ սիրուն ու մեծարմանը։ Գիրքը մի տեսակ ուղերձ է նոր սերնդին, չգրված հետադարձ հայացք, որտեղ Ֆրունզիկ Մկրտչյանը բացում է ինքնաճանաչողության, չափի ու չափավորության, արժանապատվության գաղտնիքներն ու խորհուրդներ տալիս։ Թանգարանում կայացավ նաև «Մհեր Մկրտչյան» ոսկե, արծաթե ու բրոնզե հուշամեդալների շնորհանդեսը։Միջոցառմանը ներկա էր նաև Գյումրիի քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը, ինչպես նաև Լուսինե Զաքարյանի տուն ֊ թանգարանի տնօրեն Սուսաննա Դավթյանը։ Ֆրունզիկը կինոարվեստի այն եզակի վարպետներից է, որի դերասանական լեզուն մնում է ճանաչելի ու ազդեցիկ ժամանակից անկախ։ Թանգարանի տնօրեն ՇՈՂԻԿ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ Iravunk. com - ի Շիրակի մարզի թղթակցի հետ զրույցում հպարտությամբ նշեց. -

«Շատ այցելուներ ենք ունեցել, որ գալով թանգարան, ասում են այսպես, հենց ասում են Գյումրի, մենք հասկանում ենք Մհեր Մկրտչյան, սա է առեղծվածը Մհերի»։

Մհեր Մկրտչյանը ապրել է շատ հասարակ կյանքով ու երբեք չի ձգտել որևէ հարստության։ Այսօր Գյումրիում ամենուր հնչում էին այն ֆիլմերի հայտնի երաժշտությունները, որտեղ խաղացել է լեգենդար արտիստը։ Իսկ գյումրվա ֆայտոնում կարելի էր տեսնել մեծ արտիստին։ «Կումայրի» պատմամշակութային արգելոց թանգարանում» կայացավ Հայֆիլմի ազդագրերի ցուցահանդես նվիրված Մհեր Մկրտչյանի ծննդյան 95 ֊ամյակին։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան