Թուրքիայի և Իսրայելի միջև լարվածությունը արագորեն աճում է և կարող է վերածվել բաց բախման. Financial Times
ՄիջազգայինԹուրքիայի և Իսրայելի միջև լարվածությունը արագորեն աճում է և կարող է վերածվել բաց բախման: Այս մասին գրում է Financial Times-ը:
Աղբյուրի գնահատմամբ, բերլուծաբանների կարծիքով, Իսրայելի 12-օրյա պատերազմը Իրանի հետ փոխել է տարածաշրջանային հավասարակշռությունը: Թել Ավիվի վստահությունը Մերձավոր Արևելքում առաջատար ուժի իր դիրքի նկատմամբ Անկարայում աճող մտահոգություն է առաջացնում:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը վերջերս ասել է. «Խնդիրը պաղեստինցիները, լիբանանցիները կամ իրանցիները չեն, խնդիրը Իսրայելն է»: Նման հայտարարությունները այլևս հազվադեպ չեն և լսվում են ոչ միայն արմատականներից, այլև թուրքական լրատվամիջոցների էջերից, ինչպես նաև պետական ապարատի ներսից:
Ի պատասխան՝ Իսրայելը մտահոգված է Անկարայի դերով: Իսրայելի անվտանգության բլոկի մի մասը կարծում է, որ Թուրքիան ապագայում կարող է ավելի մեծ սպառնալիք ներկայացնել, քան Իրանը: Որպես հակակշիռ՝ Իսրայելը մեծացնում է իր փոխգործակցությունը Սիրիայում քրդական ուժերի հետ, որոնց Թուրքիան թշնամական է համարում:
Անկարայի և Թել Ավիվի միջև դիվանագիտական ուղիները գործնականում սառեցված են, և Վաշինգտոնը բախվում է իր երկու դաշնակիցների միջև նոր ճգնաժամ կանխելու դժվարին խնդրին:

