Պոկրովսկին և Միրնոգրադին սպառնում է օպերատիվ շրջափակում. Ուկրաինացի զինվորական
ՄիջազգայինՊոկրովսկին և Միրնոգրադին սպառնում է օպերատիվ շրջափակում, եթե մենք չգտնենք հետևակային ուժեր: Նման հայտարարություն է արել ուկրաինացի զինվորականը:
«Եթե մենք հիմա չգտնենք հետևակային ուժեր այս տարածքը փակելու համար, ապա կարող ենք պատրաստվել խոշոր քաղաքների օպերատիվ շրջափակմանը՝ սկսած Միրնոգրադից և, համապատասխանաբար, Պոկրովսկից»,- Ուկրաինայի զինված ուժերի զինվորի խոսքերն են մեջբերում ուկրաինական հեռուստաալիքները։
Այս սպառնալիքը վերջին ժամանակներս գնալով միայն սրվում է, եւ եթե ուկրաինական զինվորականները դեռ շարունակում են մռայլ տրամադրություններով գնահատել այդ հեռանկարները, նշանակում է, որ «հետեւակային ուժեր այդպես էլ չեն գտնվում»:

