Ռուսական ուժերը գրավել են Կոնստանտինովկայի արվարձանային բնակավայրը. ՌԴ ՊՆ
ՄիջազգայինՌուսական բանակը ազատագրել է Պրեդտեչինոն, որը, փաստացի, Կոնստանտինովկայի արվարձաններից է:
Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ-ն. ««Հարավ» խմբավորման մարտիկները շարունակել են իրենց հաջող հարձակումը Դոնեցկի ուղղությամբ և խորացել են թշնամու պաշտպանության մեջ։ Ռազմական գործողությունների արդյունքում Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Պրեդտեչինո բնակավայրն ամբողջությամբ ազատագրվել է»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։
Լուրն անսպասելի են համարում անգամ ռուսական ռազմական փորձագետները` նշելով, որ միայն վեւջերս դեռ Ստուպոչկիի մի մասը, որից այն կողմ է գտնվում Պրեդտեչինոն, փաստացի մոխրագույն գոտում։ Այսինքն, որ դեռ հիմնավորումների են սպասում Պրեդտեչինոյի գրավման մասին:

