Մոսկվայի մարզի ադրբեջանական համայնքի ղեկավարը զրկվել է ՌԴ քաղաքացիությունից և կարտաքսվի
ՄիջազգայինՄոսկվայի մարզի ադրբեջանական համայնքի ղեկավարը զրկվել է Ռուսաստանի քաղաքացիությունից և շուտով կարտաքսվի:
Մոսկվայի մարզի ադրբեջանցիների ազգային-մշակութային ինքնավարության ղեկավարը ձերբակալվել է Ռուսաստանում գտնվելու կանոնները խախտելու համար: Նրա հետ կապվել են Բաքվից լրատվամիջոցները. նա ասել է, որ հայրենիք ժամանելուց հետո կտա բոլոր մեկնաբանությունները:
Մինչ այդ, անվտանգության ուժերը ձերբակալել են երկու ադրբեջանցի օրենքով գողերի՝ Վագիֆ Սուլեյմանովին և Զաուր Շիպիլովին: Առաջինը բերման է ենթարկվել Մոսկվայում և ուղարկվել Սախարովոյի միգրացիոն կենտրոն: Երկրորդը ձերբակալվել է Օրենբուրգում՝ «Հանցավոր համայնքի կազմակերպման կամ դրան մասնակցելու» մեղադրանքով: Նրան ուղարկել են նախնական կալանքի կենտրոն մինչև սեպտեմբերի 3-ը:

