Վահագն Չախալյանի որդին դիմել է «Կամք»-ի համախոհներին եւ աջակիցներին
Ներքաղաքական«Անկախ Վահագն Չախալյանի շինծու եւ ծիծաղելի «գործով» ձերբակալությունից, եւ դատական նիստից, մեր բոլոր համախոհներին եւ աջակիցներին խնդրում ենք, այսօր ներկա գտնվել ի աջակցություն Սամվել Կարապետյանի երթին։
Հ.Գ. - Նաև այս ձերբակալությունով խնդիր է դրված ինչ-որ չափով շեղել հասարակության ուշադրությունը սպասվող իրադարձություններից։ Վահագն Չախալյանի դատական նիստի մասին կտեղեկացնենք հավելյալ՝ տեղեկություն ունենալու դեպքում», - այս մասին հայտարարել է Ազգային արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանի որդին՝ Ռուբեն Չախալյանը:
Հիշեցնենք, որ այսօր 10։30-ի սահմաններում իր իսկ տան մուտքի մոտից բերման է ենթարկվել Վահագն Չախալյանը՝ ԱԱԾ աշխատակիցների կողմից։ Այս պահին նա ձերբակալված է:

