Ընտրությունների էապես կեղծման արդյունքում ո՞րն է մնացել միակ հնարավորությունը

Հրապարակախոսություն

Վերստին կարդում եմ Հայաստանի քննչական կոմիտեի (ՔԿ) ս. թ. հունիսի 25-ի հաղորդագրությունը, որը սկսվում է այս տողերով. «ՎԳ-ն (Տավուշի թեմի նախկին առաջնորդ, արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը.- Ա. Հ.) իր կողմից նախաձեռնված ղեկավարվող «Սրբազան պայքար» անվանումով շարժումն իրականացնելու մի քանի ամիսների ընթացքում չկարողանալով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ թույլատրված եղանակներով իրագործել իր կողմից շարժման առջեւ դրված՝ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը ստանձնելու նպատակը, 2024 թվականի նոյեմբեր ամսից սկսած նպատակադրվել է այն իրագործել ՀՀ Սահմանադրությամբ չթույլատրված եղանակով…»:

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԺՈՂՈՎՐԴԻՑ ԽԼՎԱԾ Է, ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՐԳՆ ԷԼ` ՏԱՊԱԼՎԱԾ

Կա՛նգ, քանի որ հենց այստեղ Հայաստանում իշխանության գերագույն գլխավոր ուզուրպատորին ու մյուս ուզուրպատորներին ծառայողներին այս բարբաջանքի կապակցությամբ ուղղված հարցեր են առաջանում. իսկ ի՞նչ է՝ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ հայադավը եւ իր ոհմակը Հայաստանի բռնապետությունում սկզբունքորեն ու գործնականում թողե՞լ են Սահմանադրությամբ թույլատրված եղանակներով Հայաստանում իշխանությունը ստանձնելու հնարավորություն… Եվ խորհրդարանական ընտրությունների էապես կեղծման (մազաչափ կասկած չունեմ, որ առաջիկա ընտրություններին նույնը եւ ավելին է կրկնվելու) արդյունքում արդյոք միակ հնարավորությունը չի՞ մնացել հենց այն, ինչից այդքան սարսափում են…

Ընդգծում եմ՝ ընտրությունների միջոցով իշխանությունը ստանձնելու վերաբերյալ Սահմանադրության 2-րդ հոդվածում գրվածն ընդամենը ձեւական արձանագրում է, ինչպես եւ Սահմանադրության՝ իրականության, կյանքի հետ կապ չունեցող այլ դրույթներ: Թեեւ Սահմանադրության 2-րդ հոդվածի համաձայն, «Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին», սակայն այդ իշխանությունը ժողովրդից խլված է, սահմանադրական կարգն էլ` տապալված:

ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆ ԷԻՆ ՊԼԱՆԱՎՈՐԵԼ ԹՈՒՆԵԼՆԵՐԸ ԳԾԱՊԱՏԵԼՈՒ ՄԻՋՈՑՈ՞Վ…

Հիմա տեսնենք, թե «Սրբազան պայքար» անվանումով շարժման մի շարք մասնակիցների հետ, ըստ ՔԿ-ի, ինչպես են նախապատրաստվել ահաբեկչություն կատարելու եւ իշխանությունը զավթելու, զավթման եղանակով իշխանությունը յուրացնելու, ինպես էին իշխանությունը ստանձնելու փոքրակազմ հարվածային խմբերի փոխհամաձայնեցված բռնի գործողությամբ: Մեջբերում հայերենի չիմացությամբ, լեզվական խայտառակ մակարդակով գրված ՔԿ-ի 25.06.2025թ. հաղորդագրությունից. «Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը զավթելու իրենց հանցավոր նպատակն իրագործելու նպատակով ՎԳ-ն եւ հանցավոր խմբի մյուս անդամները պլանավորել են կատարել ահաբեկչություն, այն է՝ քաղաքացիական անձանց կյանքից զրկելու, առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու եւ այլ ծանր հետեւանքներ առաջացնելու վտանգով զուգորդված հրավտանգ արարքներ, մասնավորապես՝ Երեւան քաղաքում եւ Հանրապետության այլ ճանապարհներին գտնվող թունելները գծապատելու, տրանսպորտային միջոցների հիմնական շարժն ապահովող խոշոր եւ բանուկ փողոցներում, պողոտաներում տասնյակ ավտոմեքենաների վթարների տձեւացում, իսկ իրականում դրանց դիտավորյալ բախումներ կազմակերպելու, ինչպես նաեւ այլ, այդ թվում՝ տրանսպորտային միջոցները վնասելով կամ դրանք այրելով կաթվածահար անել ողջ հանրապետության տրանսպորտային շարժը, հազարավոր հրավտանգ միջոցների համաժամանակյա գործադրմամբ իրականացնել պայթյուններ, դրանցով կրակոցներ արձակել շենքերի եւ շինությունների պատերին, տարբեր միջոցներով, այդ թվում՝ էլեկտրաէներգիայի եւ ինտերնետային կապի սնուցման մալուխները, դրանց սնուցումն ապահովող այլ սարքավորումները վերը նշված հրավտանգ միջոցների գործադրմամբ վնասելու եւ ոչնչացնելու միջոցով իրականացնել էլեկտրաէներգիայի եւ համացանցի զանգվածային անջատումներ, խաչմերուկներում երթեւեկությունը կարգավորող լուսացույցների զանգվածային խափանումներ, նույն եղանակով շարքից հանել տրոլեյբուսների էլեկտրական սնուցման գծերը, այրման եղանակով ոչնչացնել հասարակական սպասարկման օբյեկտներ՝ այդ կերպ նպատակ հետապնդելով ահաբեկել բնակչությանը, բնակչության շրջանում առաջացնել անկառավարելի վիճակ»:

Նախ, ուշադրություն դարձնենք այն հանգամանքին, որ ըստ ՔԿ- ի, Վ․Գ․-ի եւ «հանցավոր խմբի» մյուս անդամների պլանավորած ահաբեկչությունը ոչ թե քաղաքացիական անձանց կյանքից զրկելուն, առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելուն, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելուն եւ այլ ծանր հետեւանքներ առաջացնելուն նպատակաուղղված գործողություններն են, այլ վերը նշվածների «վտանգով զուգորդված հրավտանգ արարքներ» կատարելը, «մասնավորապես՝ Երեւան քաղաքում եւ Հանրապետության այլ ճանապարհներին գտնվող թունելները գծապատելու»: Թե գծապատելու ի՞նչ… Դա արդեն գրված չէ, տեղեկատվությունը գրողի մտքի թելն այստեղ ընդհատվել է կամ, պատկերավոր ասած, ուղեղի «ապահովիչը կարճ միացումից դուրս է ընկել»: Սույն տեղեկատվությունը հրապարակման համար հաստատողն էլ (ենթադրաբար՝ ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանը) հաստատման պահին ապագա պատասխանատվության դարդից, հավանաբար, մի լավ կոնծած է եղել:

ՔԿ-ն հավանաբար ցանկացել է տեղեկացնել` գծապատելու միջոցով: «Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարանում» «գծապատել» բառի բացատրությունը չկա, բայց ինքնին հասկանալի է, որ տվյալ բառը նշանակում է գծերով պատել, օրինակ, Երեւանում «կարմիր գծեր» կոչվածը հենց գծապատման արտահայտություն է: Եվ ի՞նչ՝ ահաբեկչություն էին պլանավորել կատարել Երեւան քաղաքում եւ Հայաստանի այլ ճանապարհներին գտնվող թունելները գծապատելու միջոցո՞վ… Եվ երկրորդ՝ գծապատումը քաղաքացիական անձանց կյանքից զրկելու, առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու եւ այլ ծանր հետեւանքներ առաջացնելու վտանգով զուգորդված հրավտանգ արա՞րք է, այդ արարքների թվո՞ւմ է…

ՔՐԵԱԿԱՆԻ ԱՆՎԱՆ ՆԵՐՔՈ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ

Այս եւ նախորդած հրապարակումներում բերված փաստերն ու փաստարկներն արդեն իսկ որոշ չափով հիմք են տալիս եզրակացնելու, որ Հայաստանի քննչական կոմիտեն (ՔԿ), սերտորեն համագործակցելով «ազգային անվտանգության ծառայություն» կոչվածի (իրականում՝ Նիկոլի կամ թշնամու անվտանգության ծառայություն) եւ ոստիկանության հետ, քրեականի անվան ներքո քաղաքական հետապնդում է իրականացնում «Սրբազան պայքար» անվանումով շարժման ղեկավարների եւ մասնակիցների նկատմամբ՝ նրանց վերագրելով Հայաստանում ահաբեկչական եւ իշխանությունը զավթելուն ուղղված գործողությունների իրականացման պլանավորում ու նախաձեռնելով շինծու հանրային քրեական վարույթ:

ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=317395&l=am/
Կայացավ ՍԻՄ կուսակցության Ներկայացուցիչների խորհրդի տարեվերջյան նիստը Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում