Ռուսական բանակը եւս մեկ հատվածում է անցել Խարկովի սահմանը` գրավելով Մելովոեն (Քարտեզ)
ՄիջազգայինՌուսական բանակը եւս մեկ հատվածում է անցել Խարկովի սահմանը` գրավելով Կուպյանսկի շրջանի Մելովոե գյուղը (Քարտեզում)։
Եթե սա խոշոր հարձակում է, ապա ուկրաինական կողմի համար կարող են շատ լուրջ խնդիրներ լինել: Բանն այն է, որ Մելովոեն գտնվում է Վելիկիյ Բուրլուկի դիմաց` մոտ 15 կմ հեռավորության վրա: Իսկ սա այն հանգուցային բնակավայրն է, որը հանձնելով, ուկրաինական կողմը Վոլչանսկից մինչեւ Կուպյանսկ ընկած ծավալուն հատվածը պահելու որեւէ հնարավորություն չեն ունենա. Վելիկիյ Բուրլուկը այդ երկու թեժ ուղղությունների խորը թիկունքն է:
Բացի այդ, Մելովոե - Վելիկիյ Բուրլուկ ուղղությամբ ուկրաինական կողմը լուրջ պաշտպանություն չունի, եղած ուժերը չեն բավարարում անգամ Վոլչանսկի եւ Կուպյանսկի ճակատների համար: Այսինքն, եթե անգամ Մելովոեն գրավելը խոշոր հարձակում չէ, ուկրաինական կողմը հիմա ստիպված կլինի այսուղղությամբ արագորեն ուժեր նետել Վոլչանսկի եւ Կուպյանսկի ճակատներից` թուլացնելով դրանք:

