«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ինքնին քաղաքականություն է, երբ դու բարձրաձայնում ես այն, ինչի մասին ուրիշները լռում են. Արեն Սաֆարյան

Մշակութային

Այն, որ մեր օրերում հումորը չափազանց կարեւոր է, զգում ենք անգամ ենթագիտակցորեն, սակայն հումորն էլ պետք է լինի որակով եւ «համով», ինչպես հումորիստ, դերասան ԱՐԵՆ ՍԱՖԱՐՅԱՆԻ դեպքում: Օրերս տեղի ունեցավ նրա «Մի բան էն չի» մոնոներկայացում-ստենդափը: Ներկայացմանը ներկա էին տարբեր բնագավառի հյուրեր՝ դերասաններ, երգիչներ եւ անգամ ԱԺ պատգամավորներ: «Իրավունք»-ի հետ զրույցում Արենն ասաց, որ դեռ շատ թեմաներ կան, որոնք չեն հասունացել, սակայն անպայման կանդրադառնա դրանց:

— Կայացավ Ձեր հերթական ստենդափը։ Շնորհավորում ենք։ Սպասումներն արդարացա՞ն։

— Շնորհակալություն։ Այո՛, սպասումներն ամբողջությամբ արդարացան։ Այդ երեկոն հիշվելու է երկար։ Երբ զգում ես դահլիճի էներգիան, լսում ես չդադարող ծիծաղն ու տեսնում, որ հանդիսատեսը կապված է բեմի հետ, դա արդեն հաջողություն է։
— Գո՞հ եք հանդիսատեսից։

— Իհարկե։ Նման հանդիսատեսի համար կարելի է ամեն օր նոր նյութ գրել։ Նրանց ուշադրությունը, անկեղծ արձագանքն ու հումորի մեջ մտածելու պատրաստակամությունը շատ բարձր նշաձողեր են դնում։

— Հայ հանդիսատեսը պահանջկո՞տ է։

— Անշուշտ։ Հայ հանդիսատեսը սրտով լսում է, ու երբ սիրտը չի խոսում, դա անմիջապես զգացվում է։ Բայց հենց անկեղծ ես, ճշմարիտ ու խելացի՝ նա քեզ ընդունում է ամբողջությամբ։ Այդ պահանջկոտությունն է, որ խթանում է աճել։

— Ի՞նչ թեմայի շուրջ էր ստենդափը։

— Ստենդափը վերնագրված էր «Մի բան էն չի», ու հենց այդ զգացողությունն էր անցնում ամբողջ ներկայացման միջով։ Խոսել եմ սերնդային տարբերությունների, հարաբերությունների, ամուսնության, ծնողների ու նոր ժամանակների սրացած ճշմարտությունների մասին՝ ամեն ինչ մի փոքր հեգնանքով ու մեծ դոզայով ինքնահեգնանքով։

— Հաջորդ հանդիպումը հանդիսատեսի հետ ե՞րբ կկայանա։

— Օգոստոսի 3-ին՝ կրկին «Բոհեմ» թատրոնում։ Նոր զարգացումներով, թարմ նյութերով ու արդեն սիրելի դարձած մոտեցմամբ։ Այս անգամ փորձելու եմ խորանալ այն թեմաների մեջ, որոնք նախորդ ներկայացման ժամանակ միայն նշմարված էին։

— Ձեր ներկայացման մեջ հեգնանքով ասացիք, որ դերասանը քաղաքականությամբ չի զբաղվում։ Իսկապե՞ս այդկերպ եք մտածում։

— Իմ կարծիքով՝ արվեստագետը չի կարող լրիվ տարանջատված լինել իրականությունից։ Բայց կարծում եմ՝ դերասանի գործը քաղաքականություն անելը չէ, այլ՝ կյանքը բեմ բերելն է։ Ինքնին քաղաքականություն է, երբ դու բարձրաձայնում ես այն, ինչի մասին ուրիշները լռում են։

— Ինչի՞ մասին կցանկանայիք խոսել Ձեր հանդիսատեսի հետ, որը դեռեւս չեք արել։

— Թեմաներ կան, որ դեռ «հասունանում են» ներսումս։ Օրինակ՝ միայնության, մահվան կամ մեծերի հոգնածության մասին, բայց այնպես, որ դահլիճում ժպտան։ Դեռ չեմ արել, որովհետեւ դրանց համար պետք է մի ուրիշ մակարդակի վստահություն բեմի ու հանդիսատեսի միջեւ։ Բայց գալիս ենք այդ փուլին։

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան