ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ ՄԵԿՆԵՑԻՆ ԱԽՈՒՐՅԱՆԻ ՆՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԸ
ՀասարակությունՀանրապետությունում շարունակվում է ամառային զորակոչը։ Շիրակի մարզի Ախուրյան համայնքից պարտադիր զինվորական ծառայության մեկնեցին մի խումբ զինակոչիկներ։ Iravunk. com -ի Շիրակի մարզի թղթակիցը ևս ներկա է գտնվել։ Շիրակի մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանն ու Ախուրյան խոշորացված համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը, ՀՀ ՊՆ հանրապետական զինվորական կոմիսարիատի Շիրակի մարզի զինվորական կոմիսար Մուշեղ Ասատրյանի, ծնողների, հարազատների հետ Հայոց բանակ ճանապարհեցին տղաներին։ Մարզպետի տեղակալը ողջունեց ներկաներին ու մաղթեց անվտանգ, խաղաղ ծառայություն։ Հարազատների աչքերում միախառնվել էին հուզմունքն ու հպարտության զգացողությունները։ Նրանք նշում էին, Աստծուց խնդրում են, որ ամենակարևորը մշտական խաղաղություն լինի մեր երկրում, բոլոր նորակոչիկներն էլ բարով ծառայեն ու վերադառնան իրենց հայրենի օջախներ։ Ծնողները նաև հորդորում էին, որ սպաները շատ ուշադիր լինեն իրենց որդիների հանդեպ և ինչպես որ ճանապարհում են ողջ ֊առողջ, այդպես էլ 2 տարի անց ողջ ֊առողջ իրենց վերադարձնեն զավակներին։ Ամեն մի զինվոր իր տան ճրագն է, նշեց ծնողներից մեկը։ ԲԱՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ, ԲԱՐԻ ՎԵՐԱԴԱՐՁ ՄԵՐ ԲՈԼՈՐ ՆՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԻՆ։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

