1903 թ.-ին Նիկոլայ II ցարը արգելեց Խրիմյան Հայրիկի նկատմամբ քրեական հետապնդում սկսել. սա համեմատե՞նք «ինքնիշխան» Նիկոլի վերաբերմունքի ու արածների հետ

Հասարակություն
Նիկոլը հաճախ է շահարկում «իմպերիաների քաղաքականության» թեման՝ փորձելով արձանագրել նիկոլական «ինքնիշխանության» դրական կողմերը: Բայց իրականությունն այլ է:
Օրինակ՝ եթե Հայ Եկեղեցու և անձամբ Վեհափառի հալածանքների մասով փորձենք համեմատել «ինքնիշխան» Նիկոլին ու Նիկոլայ Երկրորդ ցարին, շատ տխուր եզրահանգումների կգանք՝ պետականության, հանրային բարոյականության, ինչու ոչ՝ նաև անձնական բարոյականության ու դաստիարակության տեսանկյունից:
Այսպես. Հայ եկեղեցու գույքի բռնագրավման ցարական հրամանագրի ժամանակներում «Կովկաս» թերթի հաղորդմամբ՝ 1903 թվականի հոկտեմբերի 14-ին Կովկասի կառավարիչ, գեներալ Գրիգորի Գոլիցինի վրա (եկեղեցական գույքի բռնագրավման գլխավոր համակարգողն էր) մահափորձ է կատարվել։ Հարձակվողները երեքն են եղել, և նրանցից մեկը հասցրել է Գոլիցինի գլխին մի քանի հարված հասցնել դաշույնով։ Գոլիցինի կառապանի և պահակախմբի արագ գործողությունների շնորհիվ պաշտոնյան մահացու վնասվածքներ չի ստացել, իսկ հարձակվողները չեն հասցրել փախչել։ Նրանցից մեկը սպանվել է փոխհրաձգության ժամանակ, իսկ մյուս երկուսը մահացու վիրավորվել են։
Այս մահափորձի կազմակերպման գործում ցարական վարչակազմը կասկածում էր Հայ Եկեղեցուն (հետագայում պարզվեց, որ կասկածներն անհիմն էին): ՌԴ պետական արխիվում պահպանվել է մահափորձի հաջորդ օրով՝ 1903-ի հոկտեմբերի 15-ով թվագրված Ռուսական կայսրության Ներքին գործերի նախարար Վյաչեսլավ ֆոն Պլեվեյի հանգամանալից զեկուցագիրը Նիկոլայ Երկրորդ ցարին (РГИА, ф. 821, оп. 138, д. 90), որտեղ նախարարն անխնա քննադատության է ենթարկում Խրիմյան Հայրիկ Կաթողիկոսին, իշխան Գոլիցինի վրա մահափորձը կապում է Հայ Եկեղեցու հետ և ցարին առաջարկում է քրեական հետապնդում սկսել Վեհափառի և Հայ Եկեղեցու մի շարք բարձրաստիճան հոգևորականների դեմ:
Միաժամանակ, զեկուցագրում նախարար ֆոն Պլեվեն նշում է, որ «Կաթողիկոսին պետք է դատել, սակայն օրենքով հետապնդում կազմակերպելու համար Խրիմյան Հայրիկի պատկառելի տարիքը և հայ բնակչության շրջանում ունեցած ժողովրդականությունը կառավարության համար զգալի անհարմարություններ են ստեղծում»:
Անշուշտ, Կովկասյան վարչակազմի և Ներքին գործերի նախարարության միահամուռ մոտեցում-առաջարկությունը ցարին կարող էին դրդել «վճռական գործողությունների»՝ ընդհուպ մինչև Վեհափառի կամ բարձրաստիճան հոգևորականների ձերբակալություն, հատկապես, որ մահափորձի մոտիվացիան առկա էր:
Ինչ արե՞ց Նիկոլայ Երկրորդ ցարը. արգելեց Վեհափառի նկատմամբ քրեական հետապնդում սկսելը: Ավելին՝ մերժեց նախարար ֆոն Պլեվեյի առաջարկը՝ գոնե թե նամակով տեղյակ պահել Ամենայն Հայոց Կաթողիկոսին, որ նա այլևս «չի վայելում ցարի բարեհաճությունը»: Շատ չանցած Նիկոլայ Երկրորդը նաև հետ կանչեց Հայ Եկեղեցու «սեկուլյարիզացիայի» (գույքի բռնագրավման) ցարական հրամանագիրը:
Իմպերիայի այս վերաբերմունքը Հայ Եկեղեցուն համեմատե՞նք «ինքնիշխան» Նիկոլի վերաբերմունքի ու նրա արածների հետ: Իմաստ չունի. ամեն բան պարզ է ու տեսանելի է: Ամեն դեպքում, եթե երկրային կյանքի ուղին Նիկոլայ Երկրորդ ցարն ավարտեց Եկատերինբուրգի Իպատևյան առանձնատան նկուղում, բայց ի վերջո սրբադասվեց, ապա Նիկոլին դա ոչ մի կերպ չի սպառնում (երկրորդ մասը):
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/mihran.hakobyan.3/posts/pfbid0319n8DLVNDtw6Ns6gTM6NrJoQCxPDxUcLoWh6hf5xwFn6S1VZbVkPpnB7KpJB95M5l
 
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում