«Հալածեցին ինձ, ձեզ էլ կհալածեն»․ Մուշեղ Սրբազանի ուղերձը՝ հալածվող եկեղեցու մասին

Հասարակություն

Հուլիսի 2-ին Միածնաէջ Մայր Տաճարում հայրենի երկրի խաղաղության, գերյալների ազատության, նեղյալների մխիթարության համար Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը։

Իր քարոզում Սրբազան Հայրն ընդգծեց, որ Քրիստոսի և առաքյալների գործունեությունն ընթացել է զրկանքներով՝ հիշեցնելով Տիրոջ խոսքը. «Եթե Ինձ հալածեցին, ձեզ էլ կհալածեն» (Հովհ. 15:20), որպես զգուշացում բոլոր դարերում հավատացյալներին սպասվող դժվարությունների մասին։

«Մեր ժամանակներն այսօր էլ հիշեցնում են Տիրոջ երկրային կյանքի տարիները և առաքյալների գործունեության ժամանակները, քանի որ այսօր էլ Եկեղեցու հանդեպ ծավալվում են տարատեսակ դատապարտելի արշավներ, Փրկչի կենարար վարդապետության դեմ դրվում են կեղծ գաղափարախոսություններ։ Ինչպես երբեմն Հավիտենական և Խաղաղության թագավորի փոխարեն՝ հրեից թագավոր էին փնտրում, մարդկանց հոգիների Փրկչի փոխարեն՝ հռոմեացիների լծից ապստամբ ազատարար էին փնտրում, այնպես էլ այսօր արդարությունը բարձրաձայնողների մեջ համախոհ, իսկ արժանապատիվ խաղաղության քարոզիչների մեջ՝ ըմբոստներ են փնտրում», - նշեց Սրբազան Հայրը՝ հավելելով, որ Հայրենիքի խաղաղության, ժողովրդի բարօրության համար մշտապես աղոթող եկեղեցականն է այսօր թիրախավորվում։

«Իրենց կյանքն Աստծուն, եկեղեցուն և հայրենիքին նվիրած մեր հոգևոր եղբայրներ Միքայել և Բագրատ արքեպիսկոպոսները և ի պաշտպանություն եկեղեցու կանգնած ու մշտապես հավատքը գործով ապրեցրած ազգային բարերար Սամվել Կարապետյանն այսօր ապօրինաբար ազատազրկված են և գտնվում են մեկուսարաններում»,- ասաց պատարագիչ Սրբազանը՝ հրավիրելով հավատավոր հայորդիներին աղոթք բարձրացնել առ Աստված, որպեսզի փարատվի նրանց միայնությունը։

Վերջում Մուշեղ եպիսկոպոսը պատգամեց հավատցյալներին հավատարիմ մնալ հոգևոր ու ազգային արժեքներին, սիրել և պայքարել հանուն ճշմարտության ու չերկնչել հալածանքներից։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում