Ամենավառ երազում չէի կարող պատկերացնել, որ կկանգնեմ Հովիկ Աղազարյանի ու ձեր մեջտեղում. Գառնիկ Դանիելյան
ՆերքաղաքականԵթե Ազնավուրն ու Քըրքորյանը ողջ լինեին և աջակցեին Մայր աթոռին, նույն բանն էիք անելո՞ւ: Այս մասին ԱԺ նիստի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը` խոսելով գործարար Սամվել Կարապետյանի գործի մասին:
«Ամենավառ երազում չէի կարող պատկերացնել, որ կկանգնեմ Հովիկ Աղազարյանի ու ձեր մեջտեղում»,–ասաց նա։ Այս խոսքերից հետո դահլիճից սկսեցին ռեպլիկներ հնչել, Դանիելյանն ընդհատեց ելույթը, Ալեն Սիմոնյանը զգուշացրեց՝ դուրս կհրավիրի դահլիճից, իր գործընկեր Վ. Վարդանյանին էլ նախազգուշացում հայտարարեց։
Դանիելյանը շարունակեց, այնպես չի, որ «Հայաստան» խմբակցության պատգամավորները OK են խմբակցության նախկին անդամ Գեղամ Նազարյանի ելույթների հետ, բայց երբեք թույլ չեն տալիս այն բառապաշարը:
«Պարոն Պարսիլյան, ես լինեմ, ուրիշը լինի, ասենք հա, Դուք կիրթ մարդ, գրագետ մարդ, էս ինչ միիի... Չի կարելի, ամոթ է»,-ասաց Դանիելյանը դիմելով Հովիկ Աղազրյանի հասցեին վիրավորանք հնչեցրած ՔՊ-ական պատգամավոր Տիգրան Պարսիլյանին։
Վերջինս տեղիղ արձագանքեց, Սիմոնյանը նախազգուշացում հայտարարեց իր թիմակցին, ապա երկրորդ անգամ վերականգնեց Դանիելյանի ելույթի համար տրամադրված 2 րոպեն։

