ՇՏԱՊ.Ինչ է կատարվել ժամեր առաջ Լաս-Վեգասի դատարանում. Բացառիկ զրույց աղմկահարույց գործերով փաստաբանի հետ

Հանդիպում

Լաս Վեգասի դատարանում շարունակվում է Վարդան Ղուկասյանի գործով դատավարությունը, որը ընթանում է բավական փակ, գաղտնի ռեժիմով։ «Իրավունքի» խնդրանքով դատավարության ընթացքի եւ վերաբերյալ բացառիկ մանրամասներ է ներկայացրել միջազգային իրավունքի փայլուն մասնագետ, ՄԻԵԴ-ում նախադեպային որոշումներ արձանագրած աղմկահարույց գործերով փաստաբան ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ։ 

_Պարոն Բաղդասարյան, ժամեր առաջ ավարտվեց Վարդան Ղուկասյանի գործով հերթական դատավարությունը և  կուսակցության պաշտոնական էջում տեղադրվեց կարճ հաղորդագրություն հերթական դատական նիստի մասին, որը տեղի է ունենալու հուլիսի քսաներեքին։

 
- Որն՞ է պատճառը,որ դատավարության վերաբերյալ այլ տեղեկատվություն չի տրվում։


_Պատճառը դատական նիստերը դռնփակ ռեժիմով անցկացնելու վերաբերյալ  նախագահող դատավորի կայացրած որոշումն է։ Այսինքն, այդ երկրի ներպետական օրենքով արգելվում է լուսաբանել դատավարական գործողությունները, որը տեղի է ունենում դատալսումների ժամանակ։


- Պարոն Բաղդասարյան, Դուք ճի՞շտ եք համարում դատավորի նման որոշումը ,երբ աշխարհի մասշտաբով հնչեղություն ստացած այս գործով  աշխարհի հայությունը զրկված են տեղեկություն ստանալու իրենց իրավունքից։
- Նախագահող դատավորի այդ կարգի լոկալ, արձանագրային որոշումները հրապարակման պահից ստանում են օրինական ուժ և ենթակա չեն բողոքարկման, ուստի իմ   կարծիքը եղանակ չի կարող փոխել։

- Այնուամենայնիվ, Ձեր կարծիքը մեզ համար եւ վստսհ ենք հայ հանրության հանար հեղինակավոր է։


- Իմ կարծիքը միանշանակ է: Դռնփակ նիստեր անցկացվում են օրենքով նախատեսված բացառիկ դեպքերում, մասնավորապես անձնական տվյալների, պետական գաղտնիքների հրապարակելու դեպքում և այլն։ Ես կարծում եմ ,որ այս գործով արդարադատության շահը, նաև Վարդան Ղուկասյանի շահը պահանջում էր հրապարակային դատավարություն ,պայմանավորված Գործի գերհնչեղությամբ, նաև' Վարդան Ղուկասյանի հակասայան կերպարով, որտեղ բազմաթիվ հարցերի պատասխան նրա տասնյակ հազարավոր նվիրյալները, համակիրները, ուղղակի թամաշա անողները կստանային անմիջապես արդարադատություն իրականացնող մարմնից' դատարանից։ Ավելին ,երբ նայում ենք անգլո- սաքսոնական իրավական համակարգի երկրների դատական պրակտիկայինիսկ ԱՄՆ- փն այդ իրավական համակարգի կրողն է , բազմաթիվ հնչեղություն ստացած գործերի լսումներ իրականացվել են դռնբաց ռեժիմով։ Արձանագրենք, որ  գործի տերն, իրավամբ, նախագահող դատավորն է և գտել է ճիշտ դատավարական այն ռեժիմը ,որով և իրականացվում է դատավարությունը։


-  Պարոն Բաղդասարյան, ընդունված է կարծել, որ եթե ստանձնում եք գործը, ուրեմն ակընհայտ է իրավունքի խախտումը, հետևապես, բարձր պրոֆեսիոնալիզմով այն սպասարկում եք և հասնում եք հաջողության։


_Դա չափազանցված է։ Մեր ժողովուրդը սիրում է առասպելներ հյուսել և հավատալ  դրան։


-Եվ չչարաշահելով Ձեր համբերությունը եւ ժամանակը, վերջին հարցը Ձեր թույլտվությամբ։ Ըստ Ձեզ Կարտաքսե՞ն արդյոք Վարդան Ղուկասյանին Հայաստան։


- Ես նախկինում արդեն իսկ հայտնել եմ իրավական դիրքորոշում,որ ժամանակավրեպ և ոչ իրավաչափ է դատախազության հայտը, ցանկալի է,մորպեսզի դատախազությունը ետ կանչի, ըստ իս, իր ժամկետանց, առ ոչինչ դարձաց դիմումը, մինչև դատարանի վերջնական դատական ակտը, քանի որ հետագա իրավական հետևանքների կրողն ու պատասխանատուն լինելու է Հայաստանի Հանրապետությունը։
      Առիթից օգտվելով նաև  պատասխանեմ բազմաթիվ նամակներին ու զանգերին.
      Վարդանի առողջական վիճակը նորմալ է, վերջինս տրամադրված է, ունակ, ընդունակ է հաղթահարելու այս փորձությունը ևս և ավելի հզոր դուրս գալու տվյալ փորձությունից ևս։

 

https://iravunk.com/sim/?p=317277&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ