Չասով Յարը ռուսական ուժերի կողմից գրավված է (Քարտեզ)
ՄիջազգայինՉասով Յարը, որի համար պարբերաբար մարտեր էին ընթանում դեռ անցած տարվանից, վերջնականապես գրավված է:
Վերջին միկրոշրջաններից, ավելի ճիշտ` արվարձաններից` Շևչենկոյի նկատմամբ վերահսկողությունը կորցնելուց հետո ուկաինական կողմը չպահպանեց նաեւ դրան հարալից Նիկոլաևկան, որը գտնվում է ցածրադիր հատվածում եւ բոլոր կողմերից կրակի տակ էր: Այդպիսով, ուկրաինական մնացորդները նահանջեցին Կրասնոյե (Չերվոնոե) գյուղակ, որն արդեն Չասով Յարի սահմաններից դուրս է։
Միաժամանակ, ռուսական վերահսկողության տամ անցավ նաեւ Յուժնի միկրոշրջանը: Ուկրաինական կողմը ներկայություն ունի միայն հարավային Զեմլյանկի գյուղում (պաշտոնապես կապված է «Չասիկի» հետ)։ Սակայն այստեղ եւս կիսաշրջափակված վիճակ է, եւ պահելու հնարավորություն չկա:
Այսպիսով, կարելի է փաստել, որ գրավելով Չասով Յարը, ռուսական ուժերն արեւելքից հասել են Կոնստանտինովկայի արվարձանային գոտուն: Ավելի ճիշտ, սպասվում է, որ ռուսները հարձակումը կշարունակեն դեպի Կոնստանտինովկայի հյուսիս, այն դեպքում, երբ Արեւմուտքից քաղաքը շրջանցող հարձակում եւս ընթանում է (Քարտեզում)

