Եվրոպային այսօր Հայաստանում միայն հակառուսականությունն է հետաքրքրում. Արամ Մանուկյան

Ներքաղաքական

Օրվա իշխանության վարած արտաքին քաղաքականության շուրջ «Իրավունք»-ը զրուցել է Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) փոխնախագահ, Գերագույն խորհրդի, ապա ԱԺ մի քանի գումարումների նախկին պատգամավոր ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ հետ:

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Ռուսաստանի վրա հոխորտում է, թե՝ մի խառնվեք մեր ներքին գործերին: Ի՞նչ կասեք այս մասին:

Այսօրվա իշխանությունների միակ թիրախը Ռուսաստանն է: Ի դեպ, Հայաստան եկավ ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կալասը եւ նրա ամբողջ ուղղորդումը հակառուսականության շեշտի վրա էր: Այսինքն` Եվրոպային Հայաստանում այսօր միայն հակառուսականությունն է հետաքրքրում, դա է իրենց նպատակը։ Ուկրաինայի պատերազմից հետո՝ ամբողջ մեր հարաբերությունները Եվրամիության հետ եղել է հակառուսականության ֆոն ստեղծելու համար:

Վերադառնալով ձեր հարցին՝ ասեմ, որ այնպես չէ, որ Ռուսաստանը չունի արժանիքներ՝ իրեն քննադատելու համար: Բայց, եթե այդպես համարձակ Միրզոյանը սպառնում է Լավրովին, որ թող չհամարձակվեն մեր ներքին գործերին խառնվել, շատ լավ է, բայց Ալիեւն էլ է մոտավորապես նույն բանն ասում, ինչո՞ւ ասվածի 1/10–ը չի ուղղում Ալիեւին, դրա 1/100-ը՝ Էրդողանին կամ Կալասին։ Հիմքեր չկա՞ն Էրդողանին մեղադրելու կամ Իսրայելին, որ ամբողջ պատերազմն իրենք ղեկավարեցին, ինստրուկտորներն իրենք էին, զենքը իրենցն էր, Ադրբեջանը մեզ հաղթել է այդ 2 երկրի բացահայտ եւ անթաքույց աջակցությամբ: Եվ դու այնքան անարժանապատիվ ես, որ գնում ես այդ երկրներ՝ միայն քծնանքի ճանապարհով:

— Բայց Հայաստանում Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերություններ ստեղծելու թիվ մեկ կողմնակիցը եղել է Հայոց համազգային շարժումը, ապա Կոնգրեսը…

— Եվ միշտ քննադատվել ենք այդ դիրքորոշման համար ազգայնականների կողմից, շատ քիչ տոկոսներ ենք ստացել ընտրություններում: Այո՛, խաղաղության գործընթացի եւ Թուրքիայի հետ սահմանը բացելու, դիվանագիտական եւ տնտեսական հարաբերություններ ունենալու կողմնակիցն ենք եղել։

Այդ դեպքում՝ այս հարցում ո՞րն է Ձեր եւ Նիկոլ Փաշինյանի սկզբունքային տարբերությունը:

—  Ամեն ինչ շատ պարզ է՝ մենք արժանապատիվ, գործընկերային խաղաղության կողմնակից ենք: Նայեք, Տեր-Պետրոսյանի հանդիպումները Դեմիրելի հետ, արժանապատիվ կեցվածքով էր, հարաբերություններ՝ հավասարը հավասարի հետ: Ընդ որում՝ այդ հարաբերությունները եղել են բազմավեկտոր, բոլորի հետ: Մենք Եվրոպական կուսակցության անդամ ենք, Հայ ազգային կոնգրեսը դեռ ՀՀՇ-ից սկսած՝ Եվրոպայի լիբերալների կուսակցության անդամ է: Այսինքն` մեզնից շատ եւ մեզնից շուտ ոչ ոք չի ասել մեր ճանապարհը, մեր քաղաքակրթությունը Եվրոպայի հետ է, բայց հաճախ նաեւ սլաքները դրա վրա է ուղղվում։

Ավելին՝ ասում են` Նիկոլ Փաշինյանը իրականացնում է Լեւոն Տեր-Պետրոսյանի երազանքը:

— Երանի իրականացներ: Բա թող իրականացներ, արժանապատվությունն ո՞ւր է: Մենք երբեւէ Եվրոպայում, Թուրքիայում, Ադրբեջանում, Սեւծովյան համագործակցությունում, որտեղ տարիներ շարունակ աշխատել ենք, որեւէ այլ երկրի դեմ չենք աշխատել: Մենք Ռուսաստանում թուրքերի դեմ չենք աշխատել, Թուրքիայում Ֆրանսիայի դեմ չենք աշխատել, ֆրանսիացիներին չենք ուղղել ռուսների դեմ: Իսկ այսօր Նիկոլ Փաշինյանը Հայաստանը դարձրել է միջնորդ ՝այլ երկրների խնդիրները իրականացնելու մեկ այլ երկրի նկատմամբ: Սա դիվանագիտական կոլապս է: Մենք Իրանի հետ ունեինք նորմալ, ռազմավարական հարաբերություններ, նույնը Ռուսաստանի, Եվրամիության, Միացյալ Նահանգների հետ: Հիմա խնդրում եմ ասեք` դրանցից ո՞րն է մեր ռազմավարական ընկերը:

Երեւի, Ֆրանսիան, Մակրոնը ողջունում է Փաշինյանի քայլերը, իշխանությունն էլ ոգեւորված է դրանով:

— Մակրոնը ողջունում է նաեւ Ադրբեջանի բոլոր գործողությունները եւ մեզ ստիպում է գնալ թուրքերի հետ միակողմանի զիջումների։ Թուրքիան եւ Ֆրանսիան ունեն տնտեսական մեծ բյուջե: Ֆրանսիան հենց այսօր 600 միլիոն դոլարի էներգետիկ ծրագիր է իրականացնում Նախիջեւանում։ Նպաստում է Ադրբեջանի նավթի եւ գազի մուտքին ՆԱՏՕ-յի եվրոպական 6 երկրներում։ Ֆրանսիան Ադրբեջանի «Սոկարի» բաժնեմասի տերն է: Չեմ ասում՝ լավ է, թե վատ, բայց Ֆրանսիան, իր երկրի շահերից ելնելով, շատ լավ հարաբերություններ է պահում է ե՛ւ Ադրբեջանի, ե՛ւ Թուրքիայի, ե՛ւ նաեւ Հայաստանի հետ։ Մեզ թվում է, մենք ուզում ենք, որ այդպես լինի, թե՝ Ֆրանսիան մեր միակ ընկերն է: Ախր դա հավկուրություն է, պուճուրություն է, որ դու չես տեսնում, թե քո շուրջն ինչ է կատարվում: Ի՞նչն է խանգարում լինել ե՛ւ Մակրոնի գործընկերը, քանի որ Ֆրանսիայում մեծ համայնք ունենք եւ ֆրանսիական շահերը շատ հաճախ համընկնում են հայկական շահերի հետ, ե՛ւ հարաբերություններ փորձել կարգավորել Ադրբեջանի հետ: Միակ կողմնակիցն ենք դրա, բայց մի՛ պառկի տակները, մի՛ նվաստացիր, քո երկրի արժանապատվությունը մի՛ ոտնահարիր, մի՛ ուրացիր քո պատմությունը: Ո՞վ էր ստիպում իրեն ցեղասպանությունը մերժել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում