Նիկոլը տմարդ է, ուրացողի մարմնացում. Արամ Մանուկյան

Ներքաղաքական

Ներքաղաքական մի շարք կնճռոտ հարցերի շուրջ «Իրավունք»-ի հետ զրույցում ուշագրավ փակագծեր է բացել Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) փոխնախագահ, Գերագույն խորհրդի, ապա ԱԺ մի քանի գումարումների նախկին պատգամավոր ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ:

Նիկոլ Փաշինյանն այսօր քննադատում է Տեր-Պետրոսյանին՝ նրա կառավարման շրջանից սկսած մինչեւ Մարտի 1-ի դեպքեր: Եթե այդպես էր կարծում, ինչո՞ւ այդքանից հետո դարձավ ՀԱԿ խմբակցության պատգամավոր։

— Ճիշտ եք, մենք միասին էինք եւ այդ ժամանակ նա չէր ասում, թե ԿԳԲ-ի ստեղծած շարժումն է, Ղարաբաղը մենք ազատագրել ենք, որ դարձնենք պարան՝ Հայաստանի անկախ վզին։ Մինչդեռ իրականում Ռուսաստանի հետ ընդամենն ունեինք նորմալ, դաշնակցային հարաբերություններ բոլոր բնագավառներում: Երբ մտանք պառլամենտ, հանկարծ նրա այդ մեծամտությունն ի հայտ եկավ, պապթագավորական, քրիստոսային տեսիլներն իջան իր վրա, ու ինքը մտածեց, որ կարող է առանձին էլ լինել: Խորհրդարան մտնելուց ընդամենը 2-3 ամիս հետո՝ մենք զգացինք, որ ինքն ուրանում է ամենը ու թռավ գնաց:

1998-ի միտինգները վարում էինք ես եւ Նիկոլը, Լեւոն Տեր-Պետրոսյանն իր համար, այո՛, կուռք էր, իր հոդվածները, իր արդարացի գովեստները Տեր-Պետրոսյանի վերաբերյալ գոյություն ունեն: Ու բոլորի մոտ է այդ ուրացումը, իր թիմում էլի մեր աճեցրած ճտերն են: Նույն Արամ Զ. Սարգսյանն այդ ցուցակում չէ՞ր, այն էլ վերեւի համարներում: Դուք հարցնում եք քաղաքական շերտի մասին, իսկ ես կարող եմ դրան ավելացնել մարդկային, բարոյական շերտը:

Դե, իհարկե, առնվազն իրար հետ հաց եք կիսել, ճանապարհ անցել

— Ոչ միայն: Օրինակ, ես Նիկոլի կայացման վրա, այսպես ասած, լումա չունեմ, բայց Լեւոն Տեր-Պետրոսյանը, Բաբկեն Արարքցյանը եւ Վանո Սիրադեղյանն իր կայացման համար՝ որպես գործչի, խմբագրի, ակտիվիստի, հանրահավաք վարողի, մեծագույն լումա ունեն: Իր հայրը ոչինչ այդ առումով չի արել, որքան արել են այս երեք անձինք: Երեքին էլ ուրացավ, սա արդեն դիագնոզ է, որ այդ մարդու համար գոյություն չունի որեւէ արժեք։ Բաբկեն Արարքցյանի հետ իր կյանքի վերջին տարիներին հաճախ էինք շփվում, ուղղակի, ուսերն էր բարձրացնում, թե՝ «էս ի՞նչ եղավ էս տղային»: Ձեզ ասեմ` ինքը ընկեր չունի, սա մարդկային գնահատական է, շատերը հաճախ սրան չեն էլ անդրադառնում, իր հուզախառը հիմարություններն են դառնում ուշադրության կենտրոն, թիրախ, նյութ, բայց ես ուզում եմ ասել, որ ինքը տմարդ է: Չկա որեւէ մեկը, որ, ասենք, եթե ինքը չլինի իշխանություն, նրա կողքին կկանգնի, որովհետեւ ինքը քցողի կերպար ունի, ուրացողի մարմնացում է: Իր այս բոլոր քայլերը, ինչքան էլ մենք ասում ենք` կեղծ է, սրբապղծություն է, ինքը պատուհաս է, ազգադավ է, կործանող է, սեփական իշխանության համար ամեն ինչի ընդունակ է, բոլորն էլ ճիշտ են: Բայց այդ մարդն անգամ իր կնոջը, ընտանիքին է քաշում հրապարակ, դարձնում թիրախ, ինչն արդեն անբարոյականություն է:

Բայց ինչո՞ւ եք այդպես ասում, առնվազն կինը մեծ ոգեւորությամբ էլ ներքաշվում է այդ ամենի մեջ:

— Կարծում եք՝ տղան կամ կինը կամավո՞ր են անում այդ ամենը: Հավատացնում եմ՝ չէ՛, հրահանգավորված են անում, ինչպես նաեւ այն բոլոր մարդիկ, ովքեր, իբր թե, պաշտպանում են: Նույն տեքստերն են, նույն կլիշեները… Եվ այստեղ է երեւում իր կերպարը՝ ուրացումը, մարդկանց մեղավոր դարձնելը, ուրիշների վրա բարդելը։ Սա իսկապես շիզոֆրենիայի դրսեւորում է։

Միգուցե պետք էր շատ ավելի վա՞ղ Նիկոլ Փաշինյանին կանգնեցնել։ Օրինակ, 2007 թ.-ին, երբ Մաշտոցի պողոտայում նա անօրինական ցույց էր կազմակերպել` փակելով երթեւեկությունը: Ոստիկանները նրան առաջարկել էին ազատել երթեւեկելի մասը եւ ցույցը շարունակել մայթի վրա, իսկ նա պոկել էր ոստիկանների ուսադիրները, հարվածել էր նրանց` մարմնական վնաս պատճառելով: Տուժել էին 7 ոստիկան, իսկ Փաշինյանը եւ իր կողմնակիցներից եւս 6 հոգի հայտնվել էին ոստիկանության բաժանմունքում: Այն ժամանակ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանձնարարել էր ՆԳ նախարար Հայկ Հարությունյանին՝ ազատ արձակել Փաշինյանին:

— Այդ հարցն ինձ շատ են տալիս, իմ պատասխանը հետեւյալն է՝ դե շատ ենք շփվել, երբ մարդը չունի բեռ իր ուսերին, չունի պատասխանատվություն ուրիշների հանդեպ, եւ ինքը ժուռնալիստ է, նրա արած սխալները կամ վրիպումները որեւէ հետեւանք չեն թողնում։ Այսինքն, եթե մարդը ուրիշների ճակատագրի համար պատասխանատվություն չի կրում, դու չես զգում, որ ինքը կարող է դառնալ չարիք: Երբ այդ բեռը գալիս է մարդու վրա, մասնավորապես՝ պետության ղեկավարման բեռը, այդ փորձությունը շատ քչերն են անցնում՝ դիմանալ դավաճանության, ուրացման, աջ ու ձախ հայհոյելու գայթակղությանը: Էս բեռի տակ ինքը չդիմացավ, դարձավ տականք, ուրացող, կեղծող, անմարդկային: Միայն բեռի տակ կարող ես մարդուն այդ ձեւի փորձությունների ենթարկել, նույն է թե, երբ մարդուն վազելու սարքի վրա են դնում, տեսնեն՝ սիրտը կդիմանա՞, թե՝ ոչ: Ինքը չդիմացավ, դարձավ այդպիսին: Ռոբերտ Քոչարյանն էլ էր այդպես: Նույն ընկերությունը, մարդկային հարաբերությունները ունեցել եմ, ընդ որում` Ղարաբաղին զենք մատակարարելու հարցում աջակցելու հետ կապված, իրեն Հայաստանում 2 անգամ պատգամավոր դարձնելու առումով: Էլի եմ ասում՝ երբ չկա մարդու ուսերին բեռ եւ ուրիշների ճակատագրի համար պատասխանատվություն, չի երեւում, թե հետագայում ինչ է դառնալու: Ցանկացած մարդու մոտ էլ հիվանդության բջիջներ կան, երբ ստեղծվում է համապատասխան միջավայր, այդ բացասական, վատ հիվանդության բջիջները ակտիվանում են, դառնում են դոմինանտ, ինչը մարդուն կարող է հիվանդացնել, փչացնել:

Իշխանավորների մեծ մասն այս հիվանդությունը ձեռք են բերում իշխանության ընթացքում, երբ այդ միջավայրը, փողը, ագահությունը դառնում է դոմինանտ: Բայց հարցն այն է, որ «ջհանդամ», թե ինքը վատն է, երախտամոռ է, ուրացող է, Աստված իր հետ, բայց այդ իր քայլերի, գործողության արդյունքում երկիրն է տուժում՝ հիմնավորապես ու երկար ժամանակով: Ինձ սա է մտահոգում, որովհետեւ այն, ինչ հիմա անում է կամ արել է՝ ադրբեջանցի փախստականների վերադարձը, միջազգային ատյաններից մեր դատական հայցերը հետ վերցնելը, բանակի քայքայումը, դասագրքերի փոխելը, Թուրքիայի տակ այսպես քծնանքով ապրելը, դպրոցների փակվելը, որը եկող տարվա ընթացքում կտեսնեք (որոշումը կա՝ սահմանամերձ գյուղերի 150 դպրոց է փակվելու), չես կարող հետո վերականգնել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Սկիզբը՝ այստեղ:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում