ԱՄՆ-ն այլևս Ուկրաինայի դաշնակիցը չէ. Ռադայի պատգամավոր
ՄիջազգայինԱՄՆ-ն այլևս Ուկրաինայի դաշնակիցը չէ: Նման հայտարարություն է արել ուկրաինական Ռադայի սկանդալային պատգամավոր Մարյանա Բեզուգլան:
Ռադայի պաշտպանության հանձնաժողովի նախկին փոխնախագահը այս հայտարարությունն արել է ԱՄՆ-ի կողմից զենքի մատակարարումների դադարեցման ֆոնին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ն արգելափակել է դեռ Բայդենի ժամանակներում Ուկրաինայի համար հատկացված ռազմական օգնության փաթեթները։ Խոսքը Patriot համակարգերի հրթիռների, 155 մմ հաուբիցային արկերի, Hellfire հրթիռներ, ավելի քան 250 GMLRS ճշգրիտ կառավարվող հրթիռային համակարգեր և մի շարք այլ կարեւորագույն զինատեսակների մասին է: Ընդ որում, այդ զենքի մի մասն արդեն մատակարարվել է միջանկյան բազաներ, բայց կանգնեցվել է այն Կիևին փոխանցումը։
Պենտագոնը պաշտոնապես դա բացատրել է սեփական ռազմական պաշարների վիճակի վերաբերյալ մտահոգությունների պատճառով։ Փորձագիտական աղբյուրները վստահ են, որ դա պատճառաբանությունն է, իսկ իրականում ԱՄՆ-ն այս քայլով ցույց է տալիս, որ դուրս կգա ուկրաինական պատերազմից, քանի որ Կիեւը համառորեն հրաժարվում է խաղաղության գործընթացից:

