«Կտրիճ Ներսիսյանի հեռանալն անխուսափելի է». Արայիկ Հարութունյան
ՆերքաղաքականՎարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը գրել է.
«Կտրիճ Ներսիսյանի հեռանալն անխուսափելի է։
Տեղեկացա, որ այսօր տարբեր թեմերից հոգևորականները հավաքվելու են Հայաստանում, ինչը շատ կարևոր է Եկեղեցու ապագայի համար:
Եվ հիմա հոգևորականները ոչ թե պետք է լսեն Կտրիճ Ներսիսյանի խոսքը, թե ինքն ինչպես է օգտագործելու իրենց՝ Մայր Աթոռի շուրջ ճգնաժամը խորացնելու համար, այլ պետք է քննարկեն՝ Կտրիճ Ներսիսյանի անխուսափելի հեռացումից հետո Եկեղեցին ինչպես է գործելու, ով է լինելու տեղապահ և ինչպես է ընթանալու Մայր Աթոռի բարենորոգության գործընթացը»:

