Ահա, թե ինչու է Իրանը շարունակում մնալ անկոտրում. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Հնչեց զանգն ու ահազանգը Մայր Աթոռի: Ի՞նչ արեցին նրանք, ովքեր պատրաստակամություն էին հայտնել` իրապես պաշտպանելու Վեհարանը: Ինչի՞ համար էր այդքան աղմուկը, ուղիղ եթերները, հնչեղ խոստումները: Ի վերջո, ո՞ւմ համար էր «մարտական պատրաստակամությունը», եթե մի քանի ժամ անց պետք է տեղի ունենար այն, ինչն իբր պիտի կանխեին: Վեհարանի դեմ իրականացված հարձակման գիշերը Մայր Աթոռում հայտնվեց «Հայաքվեի» համակարգող ԱՎԵՏԻՔ ՉԱԼԱԲՅԱՆԸ՝ իր կողմնակիցների հետ: Նա ուղիղ եթերում հայտարարում էր, թե պաշտպանելու են Վեհարանը հրոսակների գրոհից, իրենց ներկայությամբ թույլ չեն տալու  որեւէ սադրանք: Ի՞նչ եղավ հետո` բոլորս տեսանք: Սադրեցին, ներխուժեցին Վեհարան, Միքայել սրբազանին կալանավորեցին: Բայց այդպես էլ չտեսանք Վեհարանի բակում այս եւ այլ «պաշտպանների» փռված դիակները, որոնք թույլ պիտի չտային որեւէ սադրանք՝ թեկուզեւ կյանքի գնով: Անխոս, էլի դրական է, որ անպտուղ ստորագրահավաք չիրականացրին, ինչպես Արցախի հանձնման դեպքում: Բայց այստեղ էլ, թերեւս, «անարյուն հանձնման» ականատեսը եղանք:

ՌԴ Պետդումայի նախկին պատգամավոր եւ ՌԴ Դաշնային խորհրդի սենատոր, Աֆղանստանի վետերանների միության ղեկավար ՖՐԱՆՑ ԿԼԻՆՑԵՎԻՉԻՆ, որը մասնավոր այցով ժամանել էր Երեւան, «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային հսկողության կետում փաստաթղթերը ստուգելուց հետո ասել են, որ նա պետք է վերադառնա Ռուսաստան։ «Սահմանապահները ինձ ասացին, որ ինձ մուտքն արգելված է։ Ես ժամանել էի հանդիպելու այն մարդկանց հետ, ովքեր օգնել էին ինձ կանգնեցնել աֆղանցի վետերանների հուշարձանը»,- մանրամասնել է Կլինցեւիչը: Աբսուրդ է չէ՞: Բայց հետագան ոչ թե զարմանալի, այլ զարհուրելի է, ինչի մասին զգուշացնում է «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման կանանց խորհրդի նախագահ Ալլա Հակոբյանը. «Շուտով միայն հարյուր հազարներով ժամանող թուրքերին կընդունի «Զվրաթնոց» օդանավակայանը... Համենայնդեպս, այդպես է ակնարկել Նիկոլի վարչախումբը... 300 հազար թուրք պետք է ոչ միայն գան, այլ նաեւ ունենան նույն ստատուսը, որն ուներ Արցախը` սեփական ամեն ինչով... Չեմ բացառում` նաեւ ոստիկանությամբ... Աստված մի արասցե, եթե դա դառնա իրականություն, ուրեմն՝ մեզ Գազայի պաղեստինցիների ճակատագիրն է սպասում...»:

Համատարած ամոթի ու խայտառակության այս օրերին, երբ պետական լծակները զբաղված են սեփական արժանապատվության վերջին մնացորդները սրբելով արտաքին պարտավորությունների փոշու մեջ, մեզ իսկապես հաճելիորեն զարմացրեց Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան ՄԵՀԴԻ ՍՈԲՀԱՆԻԻ սկզբունքային, համարձակ եւ անսակարկ դիրքորոշումը։ Օրերս Մամուլի ազգային ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ նա պահանջել է, որպեսզի Միացյալ Նահանգներից ֆինանսավորվող «Ազատություն» ռադիոկայանի ներկայացուցիչը հեռանա սրահից՝ սպառնալով՝ այլապես ինքը կլքի տարածքը: Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը դեսպանին բացատրել է, թե նա կարող է «Ազատության» հարցերին չպատասխանել, բայց լրագրողին դուրս հանել չի կարող: Դեսպանն ի պատասխան ասել է, որ հասկանում է, բայց նորից պնդել, որ «Ազատություն»-ը լքի դահլիճը: «Եթե այստեղ լինի, ես կգնամ», - զգուշացրել է պարոն դեսպանը: Նարինե Մկրտչյանը կրկին նշել է, որ լրագրողին դուրս հանել չի կարող՝ խնդրելով սկսել հանդիպումը եւ չբարդացնել իրավիճակը: «Ես չեմ մասնակցի»,- ասել է դեսպանը եւ դուրս եկել սրահից: Ահա, թե ինչու է Իրանը շարունակում մնալ անկոտրում, նաեւ հե՛նց այսպիսի դիվանագետներով:

ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում