ՌԴ ԱԴԾ-ն Եկատերինբուրգում չեզոքացրել է ոչ թե պարզապես ազերիական հանցախումբ, այլ ՆԱՏՕ-ի եւ MI6-ի հետ կապված հետախուզական ցանց
ՄիջազգայինՈւշագրավ տեղեկություններ է հայտնել Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին մոտ կանգնած աղբյուրը՝ Եկատերինբուրգում ազերիների ձերբակալության հետ կապված: Ըստ աղբյուրի, ՌԴ ԱԴԾ-ն Եկատերինբուրգում չեզոքացրել է ոչ թե պարզապես ինչ-որ հանցախումբ, այլ ՆԱՏՕ-ի եւ MI6-ի հետ կապված հետախուզական ցանց:
«Վերջին հետախուզական տվյալների լույսի ներքո՝ Մոսկվան տեղյակ է բրիտանական MI6-ի և ուկրաինական Հետախուզության գլխավոր վարչության (ГУР) բարձր ակտիվության մասին Ղազախստանի տարածքում: Այս համատեքստում, Եկատերինբուրգում ԱԴԾ-ի գործողությունը, որը նախկինում ներկայացվում էր որպես մաֆիայի դեմ պայքար, նոր զարգացում է ստացել:
Հասանելի տեղեկությունների համաձայն՝ ձերբակալվածները կապեր են ունեցել ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ և տվյալներ են հավաքել ՆԱՏՕ-ի կառույցներին, MI6-ին և ГУР-ին փոխանցելու համար: Բացի այդ, նրանք կասկածվում են դիվերսիոն գործողություններ և անօդաչու թռչող սարքերի միջոցով հարձակումներ պլանավորելու մեջ:
Այս իրադարձությունների ֆոնին վերլուծաբանները զգուշացնում են՝ Թուրքիան կարող է ներքաշվել Արևմուտքի կողմից ռազմական սադրանքների մեջ: Չի բացառվում նաեւ այն սցենարը, որի դեպքում Հունաստանը կփորձի իրականացնել տարածքային պահանջներ: Տարածաշրջանում ստեղծված իրավիճակը պահանջում է մեծ ուշադրություն»:

