«Հայերի հետ համագործակցելու մեջ մեղադրվող ադրբեջանցին ասել է, որ իրեն դաժանորեն ծեծել են»․ Հայրապետյան

Հասարակություն

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայերի հետ համագործակցելու մեջ մեղադրվող ադրբեջանցի քաղբանտարկյալն ասել է, որ իրեն դաժանորեն ծեծել են Աստվածաշունչ խնդրելու համար։

Վերջերս մի ծավալուն հոդված էի հրապարակել՝ փաստերով ցույց տալով, թե ինչպես է Ադրբեջանում լռեցվում, ավելին՝ անգամ հանցանք համարվում խոսելը խաղաղության մասին։

Այդ խոսույթի ակնառու ներկայացուցիչ է Բահրուզ Սամադովը, որ դատապարվել է 15 տարվա ազատազրկման, քանի որ մեղադրվում է Հայաստանի օգտին լրտեսություն ու դավաճանություն անելու մեջ։ Վերջերս Սամադովը հարցազրույց էի տվել մեկ այլ քաղբանտարկյալ լրագրողի Ուլվիա Ալիին, ով հայտնի նամակ էր գրել մայիսին ու հայտնել, որ ինքը ոստիկաններից բռնաբարության սպառնալիքներ է ստանում։

Ես ուզում եմ այդ ծավալուն հարցազրույցից մի քանի կարևոր կետ թարգմանաբար ներկայացնել հայկական լսարանին։

Այսպես, Սամադովը իր խիստ դատավճիռը հակասող է որակում ընթացող խաղաղության բանակցություններին։ «Սկզբից ասել եմ, որ այս մեղադրանքը հակասում է պետության իսկ շահերին։

Գիտնականին դավաճանության մեջ մեղադրելն ու խոշտանգումների ենթարկելը վնասում է երկրի հեղինակությանը և խարխլում այսպես կոչված խաղաղության օրակարգը։ Մեղադրանքի իրական պատճառը դեռևս հստակ չէ։ Ես ոչ քաղաքական գործիչ եմ, ոչ էլ զանգվածային ընթերցող ունեցող մեկը։ Ես պարզապես եղել եմ արմատական քննադատ։ Պետական Անվտանգության Ծառայությունում ինձ ասացին, որ խնդիրը կապված է նրանով, որ հայերն իմ հոդվածներն են մեջբերում»։

Նշեմ նաև, որ Սամադովը քրիստոնեություն է ընդունել, հարցազրույցում այդ մասին հատկանշական է այս հատվածը։ Սամադովը նշել է, որ թե՛ բանտում, թե՛ դրա սահմաններից դուրս դարձել է զրպարտչական արշավների թիրախ, և նույնիսկ ենթարկվել է հարձակման՝ կրոնական գիրք խնդրելու համար։ «Ինչ վերաբերում է նրանց, ովքեր ինձ դեմ են խոսում, ես կոչ եմ անում նրանց գործել խղճով։ Baku TV-ն ինձ անվանել է «թմրամոլ»՝ տարածելով անպատիվ զրպարտություն։ Այս մարդիկ պարզապես կորցրել են բոլոր բարոյական սահմանները»։

Անդրադառնալով «հայամետ լինելու» մեղադրանքներին՝ Սամադովը նշել է, որ իր գրառումները իրականում կենտրոնացած են եղել պատերազմի հետևանքով ադրբեջանական հասարակության վերքերի վրա։ «Նրանց, ովքեր ինձ մեղադրում են «հայամետության» մեջ, խորհուրդ եմ տալիս իրականում կարդալ իմ հոդվածները։ Ես բացահայտ գրել եմ ադրբեջանցի ժողովրդի կրած տրավմաների մասին»։

Նրա խոսքով՝ իրեն ամենից շատ հուզել է այն, որ իրեն ֆիզիկապես հարվածել են՝ պարզապես Աստվածաշունչ խնդրելու համար։ «Ամենավատն այն էր, երբ դաժանորեն ծեծեցին միայն այն բանի համար, որ Աստվածաշունչ էի խնդրել։ Ծեծի պահին աղոթում էի Աստծուն և հիշում ինձ համար սիրելի մեկին»։

Խաղաղության ակտիվիստը նշել է, որ վաղուց հրաժարվել է Ադրբեջանում քաղաքական պայքար մղելու գաղափարից և որ երբեմն լավագույն ռազմավարությունը պարզապես հեռանալն է։ «Քո երկրում մարգարե լինել չես կարող։ Ես հրաժարվել եմ երկրի ներսում պայքարելու մտքից։ Երբեմն լավագույն ռազմավարությունը հեռանալն է։ Ինչպես Մովսեսը դուրս բերեց իր ժողովրդին Եգիպտոսից, ես էլ խորհուրդ եմ տալիս ինձ նման մտածողություն ունեցողներին անել նույնը»։

Իր վերջին դատական նիստի ընթացքում Սամադովը վկայակոչել է Սոկրատեսին, Հիսուսի խաչելությունը, աթենացիներին, Պիղատոսին և ադրբեջանցի փիլիսոփա Հեյդար Հուսեյնովին։ Սակայն, ըստ նրա, միայն իր փաստաբանն էր լսում։ «Գիտակցեցի, որ ոչ ոք ուշադրություն չէր դարձնում — միայն իմ փաստաբանը՝ Զիբեյդա խանումն էր լսում։ Դա այս երկրում մեր նման մարդկանց մասին փոխաբերությունն այսպիսին է՝ մենք խոսում ենք, մեկը լսում է, հետո մեզ բանտարկում են»։

Սամադովն ասել է, որ հուսով է՝ կկարողանա ողջ դուրս գալ բանտից, սակայն երբեք չի մոռանա այն տրավման ու պատիժը, որը կրել է խաղաղություն պաշտպանելու համար. «Հուսով եմ՝ ողջ կմնամ, բայց երբեք չեմ մոռանա տրավման, այն, թե ինչպես պետությունն ինձ վերաբերվեց որպես ահաբեկչի, և որ ինձ պատժեցին իմ խաղաղ դիրքորոշման համար»։

Նա նաև ասել է, որ ներում է իր դեմ ցուցմունք տված մարդկանց. «Ներում եմ նրանց, ովքեր ատում են ինձ, նրանց, ովքեր ճանաչում էին ինձ ու ցուցմունք տվեցին իմ դեմ, և այն ընկերներին, որոնցից սպասում էի աջակցություն, բայց ովքեր լռեցին»,-եզրափակել է Սամադովը։

Ես ևս կարծում եմ, որ Սամադովի պես մարդկանց հանդեպ տարվող քաղաքականությունը ուղիղ ցուցադրությունն է այն բանի, որ Ադրբեջանի ղեկավարը չի ուզում խաղաղություն։ Դա ցուցիչներից մեկն է ընդամենը։ Իսկ Աստվածաշունչ խնդրելու համար դաժան ծեծի դրվագը ևս մեկ անգամ փաստում է քրիստոնյաների հանդեպ անհանդուրժողականության մասին»:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում