Զախարովան զգուշացրել է նրանց, ովքեր «ցանկանում են փչացնել» ՌԴ–ի և Ադրբեջանի հարաբերությունները
ՄիջազգայինՌուսաստանի և Ադրբեջանի միջև բարեկամական հարաբերությունները չափազանց կարևոր են, նրանք, ովքեր ցանկանում են փչացնել դրանք, պետք է լավ մտածեն` ինչ են անում։
Այս մասին «Սպուտնիկ» ռադիոյի եթերում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Շատերը կան, ովքեր պարզապես ցանկանում են «տաքացնել ձեռքերը» դրանով, թող չայրվեն։ Որովհետև մեզ համար, կարծում եմ, երկու ազգերի համար էլ բարեկամական հարաբերությունները իսկապես չափազանց կարևոր են։ Եվ նրանք, ովքեր ցանկանում են փչացնել դրանք, պետք է լավ մտածեն, թե ինչ են անում», - ասել է Զախարովան։

