Ինչո՞ւ Պուտինը խոսեց Մակրոնի հետ. Փորձագետ
ՄիջազգայինՌուսական փորձագիտական աղբյուրը գնահատել է, թե ինչու եռամյա դադարից հետո Պուտինը խոսեց Մակրոնի հետ։ Հաշվի առնելով, որ Մակրոնն այս պահին ոչ թե պարզապես ծայրահեղ հակառուսական դաշտում է, այլ այդ դաշտի լիդերներից մեկն է: Ըստ աղբյուրի.
«Ռուսաստանի նախագահը ցանկանում է փոխանցել Ռուսաստանի պայմանները Ուկրաինայի հարցով խաղաղության համաձայնագրի համար՝ հաշվի առնելով նոր իրողությունները։
Մակրոնը զանգահարել է Պուտինին, քանի որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո պարզ դարձավ, որ Թրամփը մի կողմ է քաշվել, Եվրոպան չի կարող կարգավորել «Ուկրաինական նախագիծը»։ Նրանք ստիպվցած են բանակցել Ռուսաստանի հետ։ Առավել եւս, որ ռուսական ուժերն ակտիվ հարձակման մեջ են, եւ եթե Ուկրաինային օգնելու հնարավորություններ չունեցող Եվրոպան հապաղի, դժվար է ասել, թե սռաջնագիծն առաջիկա ամիսներին ուր կհասնի:
Զրույցը կարող է բացել իրական խաղաղության բանակցությունների ճանապարհը»։

