ԱՄՆ-ն դադարեցրել է Ուկրաինային զենիթային հրթիռների և այլ ճշգրիտ զինամթերքի մատակարարումը. Politico
ՄիջազգայինԱՄՆ-ն դադարեցրել է Ուկրաինային զենիթային հրթիռների և մի շարք այլ ճշգրիտ կառավարվող զինամթերքի մատակարարումը,- հայտնում է Politico-ն:
Որոշումը կայացրել է Պենտագոնի քաղաքականության բաժնի ղեկավար Էլբրիջ Քոլբին՝ Պենտագոնի զինամթերքի պաշարների ստուգումից հետո: Լուրջ մտահոգություններ են առաջացել, որ հրետանային արկերի, զենիթային հրթիռների և ճշգրիտ կառավարվող զինամթերքի ընդհանուր քանակը նվազում է` հասնելով կրիտիկական մակարդակի։

