Ինչու է «Հայաստան»-ի միակ վարչապետի թեկնածուն պաշտոնապես դրանից հրաժարված Միքայել սրբազանը

Ներքաղաքական

Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի վարչապետի թեկնածու առաջադրվելուց հրաժարվելու մասին պաշտոնական նամակից հետո ի՞նչ է պատրաստվում անել ԱԺ «Հայաստան» խմբակցությունն օր առաջ այս իշխանությունից ազատվելու համար, հետաքրքրվեցինք ՀՅԴ-ական պատգամավոր ԱՐՄԵՆՈՒՀԻ ԿՅՈՒՐԵՂՅԱՆԻՑ:

Անկեղծ ասած, շատ դժվար է մեզ համար ընդունել իր այդ հրաժարականը, բայց, ամեն դեպքում, մենք հույս ունենք, որ էլի կմտածի, եւ Վեհափառը նույնպես ազդեցություն կունենա, որպեսզի փոխի իր կարծիքը: Բագրատ սրբազանի պարագայում համաձայնություն ստացանք, միգուցե այս պարագայում էլ լինի: Իսկապես շատ լավ կլինի, որ նա իր համաձայնությունը տա, եւ այս գործընթացն ի վերջո առաջ ընթանա: Մենք վերջին օրերին տեսանք, թե հանրային ինչպիսի մեծ ընդվզում կար՝ եկեղեցու դեմ իրականացվող բռնաճնշումներին ի պատասխան, եւ մենք համոզված ենք, որ Միքայել սրբազանի թեկնածության պարագայում՝ հանրային մեծ ճնշում կլինի, որպեսզի այդ 18 եւ ավելի ՔՊ-ական ձայներն էլ լինեն, որոնք կմիանան իմպիչմենտի գործընթացին:

Իսկ եթե, այնուամենայնիվ, Միքայել սրբազանը չփոխի միտքը, այլ սցենար, մեկ ուրիշ թեկնածու քննարկվե՞լ է խմբակցությունում:

Քննարկմանների մասին չխոսեմ: Եկեք նախապես «եթե»-ներով էլ չխոսենք, որովհետեւ, էլի եմ կրկնում՝ Միքայել սրբազանի թեկնածությունը շատ մեծ հնարավորություն է տալիս` այդ գործընթացն առաջ մղելու եւ հանրային ճնշում առաջացնելով` նաեւ ունենալու ՔՊ-ականների ձայները: Միքայել սրբազանի պարագայում արդեն իսկ 36 ստորագրություն կա՝ նախաձեռնությանն ընթացք տալու համար: Փաստացի պակասող 2 ստորագրությունն ունենք (նկատի ունի ՔՊ-ական անկախ պատգամավորներ Հովիկ Աղազարյանի եւ Հակոբ Ասլանյանի): Մենք այդ ուղղությամբ ենք աշխատում:

Տիկին Կյուրեղյան, չե՞ք կարծում, որ ամեն անգամ ընդդիմադիր պատգամավորների քայլերը դանդաղում են ու ժամանակավրեպ դառնում:

Ավելի արագ չի ստացվում, որովհետեւ մեզ անհրաժեշտ էր 36 ստորագրություն, բայց մենք ունեինք 34-ը, իսկ այս պարագայում մենք արդեն 36-ն ունենում ենք։ Սա առաջընթաց է:

— Բայց կարելի էր չէ՞ այլ թեկնածուի շուրջ համախմբվել, հատկապես, որ Միքայել սրբազանի համաձայնությունը չունեիք:

Մենք 36 ստորագրության խնդիր ենք ունենում այլ թեկնածուի դեպքում։ Թեկնածուի հարցը չէ միայն, մեզ պետք են միաժամանակ ե՛ւ թեկնածու, ե՛ւ ստորագրություններ: Իսկ ստորագրությունների բացակայությունը շատ լուրջ խնդիր է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում