Մահակը վերցրել են, ասում են ՝ չմուծեք, ձեզ կտուգանենք. Գեւորգ Ստեփանյան

Ներքաղաքական

Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ ավարտվում է անվճար երթեւեկելու ժամանակը, եւ նրանք, ովքեր կհանդգնեն չվճարել տրանսպորտի համար՝ կենթարկվեն տույժի: Ավելին՝ նախագիծն արդեն խորհրդարանում է: Անշուշտ, այս կապակցությամբ «Իրավունք»-ը բազում անդրադարձեր է կատարել՝ թե՛ տապալված քաղաքականության, թե՛ անհաջող նախագծի, թե՛ քաղաքացուն ավելորդ անհանգստություն պատճառելու հետ կապված: Եվ հիմա տուգանքի մատերիալ դարձած քաղաքացին  ստիպված է վճարել անտրամաբանորեն սահմանված 150 դրամ ուղեվճարը: Այս մասին «Իրավունք»-ը զրուցեց Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ ԳԵՎՈՐԳ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ հետ:

— Ինչպե՞ս կմեկնաբանեք Տիգրան Ավինյանի հայտարարությունն առ այն, որ այսուհետ տրանսպորտից օգտվող եւ բոյկոտող քաղաքացիները կտուգանվեն:

— Նախ հիշեցնեմ, որ Երեւանի ոչ լեգիտիմ քաղաքապետը որոշ ժամանակ առաջ հայտարարում էր, որ քաղաքացիները դրական են վերաբերվել իրենց բարեփոխումներին, բոլորը վճարում են, քարտեր են գնում, եւ խնդիր չկա: Փաստեց եւ լսեց մեզ, որ քաղաքացիները բոյկոտում են չբարեփոխված տրանսպորտի, կանգառներ գոյություն չունենալու, ժամերով տրանսպորտին սպասելու, իրար վրա նստելու վիճակից: Եվ, բնականաբար, ինչպես քաղաքացիներն են ասում. «Մենք չենք ուզում  մեզ թալանված զգալ: Ինչի՞ համար թանկ վճարենք, երբ չենք ստանում պատշաճ ծառայություններ»: Հիմա տեսան, որ ոչ մի այլ բան չեն կարողանում անել, քանի որ փորձեցին էլ ոստիկանության, էլ քաղաքապետարանի աշխատակիցների, էլ վարորդների միջոցով շտկել իրավիճակը, սակայն օգուտ չստացան, որոշել են տանել այս ուղղությամբ՝ տուգանելու: Ուզում են քաղաքացուն տուգանքի մատերիալ դարձնեն: Դա էլ չի աշխատելու:

Օրը 800 շարժակազմ է դուրս գալու, ինչպե՞ս եք պատկերացնում այդքան մարդ պետք է ընդունեն, որ ստուգեն: Ինչպե՞ս պետք է այդ հսկիչը՝ 70-80 մարդու, որ կան ավտոբուսի մեջ,  բանկային քարտերը ստուգի: Նախ ասեմ, որ դրա իրավունքը ոչ մեկը չունի՝ այլ անձի բանկային քարտ ստուգելու, եւ հետո՝ ինչպես է դա իրականացվելու:

— Իսկ երբ խիտ է տրանսպորտը, եւ քաղաքացու ձեռքը չի հասնում տվյալ ապարատին, որպեսզի վճարի, ինչպե՞ս պետք է դա իրականացնի:

— Դե երեւի հսկիչին պիտի տա, վերջինս վճարի, մի 15 րոպեից հետ վերադարձնի բոլորի քարտերը: Ի՞նչ ասեմ, չգիտեմ, սա խայտառակություն է:

— Ընդդիմադիր ավագանիները ի՞նչ են մտածում այս մասին:

— Հանձինս «Մայր Հայաստան» խմբակցության ավագանիների, որոնք փողոցում են եղել ամիսներով, եւ դրական պտուղը ստացել են՝ այն աստիճանի է եղել, որ հիմա ստիպված նոր մեթոդների են դիմում՝ մահակը վերցրել են, ասում են ՝ չմուծեք ձեզ կտուգանենք: Չի՛ ստացվելու: Եթե գտնվում էին մարդիկ, ովքեր բարեխիղճ էին լինում եւ մտածում էին՝ ամոթ է, վճարենք, ապա ես այսօր հարյուրավոր նամակներ եմ ստացել, որ գրում են՝ եթե ԱԺ-ն ընդունի այդ օրենքը եւ մուռ հանի մեզնից, ապա ընդհանրապես չենք վճարելու:

— Գործնականորեն ինչպե՞ս են կազմակերպելու տուգանելու պրոցեսը: Քաղաքացիներին տանելու են բաժի՞ն:

—  Նույնիսկ չգիտեմ` ինչպես: Ավտոբուսը կանգնեցնելու են, ասեն՝մի րոպե ստուգեմ, տեսնեմ այս մարդը մուծել է, թե՝ ոչ: Դուք պատկերացնո՞ւմ եք դա գործնականորեն: Կամ էլ ոստիկաններին հանձնարարելու են համազգեստով մտնել ավտոբուս, որ մարդիկ վախենան մուծեն:

—Առանց այն էլ, երկիրը ոստիկանապետություն են դարձրել…

— Այո, իհարկե, իսկ Դուք այլ բա՞ն եք տեսնում: Մարդու նկարից են վախենում՝ քաշում պոկում: Ամենուր միայն ոստիկաններ են:

— Փաստենք, որ քաղաքային իշխանության հերթական ծրագիրը տապալվա՞ծ է:

— Այո, «Ասեք կանենք» կարգախոսի ներքո, 9 տոկոս ձայն ստացած իշխանությունը տապալել է բոլոր նախագծերը՝ տրանսպորտի թանկացումը, կարմիր գծերը, փոսալցումները, գծանմուշները: Քաղաքապետարանի դիմաց այնպիսի փոփոխություն են արել, որ ամեն օր ավտովթարներ են լինում: Ես ասում եմ՝ եթե իրենց մեջ մի քիչ մարդկային բան կա, 7 տոկոս ձայն հավաքածները պետք է ինքնակամ հեռանան եւ կայանա նոր արտահերթ ընտրություններ:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում