«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Մակրոնից ինդուլգենցիա ա ստացել. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Ընկեր Փանջունի

ՆԵՈՕՍՄԱՆՑԻՆ

Եթե ժամանակին Օսմանյան կայսրությունում երեխաներին ծնողներից խլում էին, դաստիարակում էին որպես մանկուրտ ենիչերիներ ու հանում իրենց սեփական ծնողների դեմ, հիմա նույնը Նիկոլն ա արել, պարտադրելով ըստ ճաշակի` կարմիր, կապույտ, սեւ բերետավոր ենիչերիներ ու հանել իրենց մկրտած Մայր եկեղեցու դեմ։

**

ԱՆՑԱՆՔ, ԴԱՐՁԱՆՔ` ՄԵՂԱ ԱՍՏԾՈ

 (ՆԻԿՈԼԻ` ԵՍ ԱՄՈՒՍՆԱՑՅԱԼ ՔԱՀԱՆԱՆԵՐԻ ԵՂԲԱՅՐՆ ԵՄ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

 Ըստ թեոլոգների` ուսումնասիրելով ամուսնացյալ քահանաների եղբայրների ցուցակը, Նիկոլին չեն գտել, բայց եթե նա շատ է ցանկանում լինել նրանց եղբայրը, նախ պիտի ամուսնանա, հետո դիմի Վեհափառին, որ իրեն որդեգրի:

 **

ՀՌԵՏՈՐԱԿԱՆ ՀԱՐՑ

 (ԱՄՈՒՍՆԱՑՅԱԼ ՔԱՀԱՆԱՆԵՐԸ` ՆԻԿՈԼԻՆ, ՆՐԱ ԿՈՂՄԻՑ ԻՐԵՆՑ ԵՂԲԱՅՐԸ ԼԻՆԵԼՈՒ ՀԱՎԱԿՆՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Բա եթե մեր «եղբայրն» ես, էդ ինչի քո աչքի միջի գերանը թողած, ընկել ես եղբայրներիդ շյուղի հետեւից:

 **

 ԳԵՆԵՏԻԿԱ

 (ԱՇՈՏԻԿԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆ ԴՐՍԵՎՈՐԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

 Այստեղ են ասում` պտուղը ծառից հեռու չի ընկնում, բայց այս դեպքում ապօրինի ծնված պտուղի ծառի օրինականությունը պիտի հաստատվի, նոր, կարող ա նրան քամին ա կողի ծառից բերել:

 **

ՀԱՅԵԼՈՒ ՄԵՋ ՆԱՅԻՐ

 (ԱՆԴՈՆԻ` ԱՆԲԻԾ ԵԿԵՂԵՑԻ ԵՄ ԵՍ ՈՒԶՈՒՄ ԵՎ ԿՈՒՍԱԿՐՈՆՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ ԱՐԱԾ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

 Անդոն, այ Անդոն, քո մեղքերի հատորների մասին մտածիր, էդ ինչ լոլո ես երգում։

**

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

Ֆրանկոֆոնիայի համաշխարհային ֆորումից հայտնում են, որ Նիկոլը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ արշավը սկսելուց առաջ` Մակրոնից ինդուլգենցիա ա ստացել:

**

ՀԻՆ ԱՍԱՑՎԱԾՔԸ` ՆՈՐՈՎԻ

Նիկոլը կաթողիկոսին տեսել, կատաղել ա, որ ինքը սկի ճեմարանի թերի կրթություն չի ստացել։

**

ՆՈՒՅՆ ՆԻԿՈԼՆ Ա` ՏԱՐԲԵՐ «ԳԱՐՇՈԿՆԵՐՈՒՄ»

Ժամանակին Նիկոլը կաթողիկոսից օրհնություն էր ստանում, իսկ հիմա` նզովք։

**

ԽԱՎԱՐԱՍԵՐԻ ՀՈԳԵԿԱՆ ՆԿՐՏՈՒՄՆԵՐԻՑ

Սամվել Կարապետյանը ՀԷՑ-ը առնելով` լուսավորում էր Հայաստանը, իսկ Նիկոլը նրանից խլելով, խավարի մեջ է թաղում բոլորին։

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան