«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ո՞վ է որոշելու՝ ո՞րն է «մեր երկրի ներքին գործերին խառնվել», իսկ որը՝ դաշնակցային մտահոգություն. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

ԱԺ նախագահ ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆՆ անդրադարձել է ՀՀ-ում վերջին իրադարձությունների, այդ թվում՝ գործարար Սամվել Կարապետյանի ձերբակալության շուրջ ՌԴ-ից հնչող արձագանքներին: «Թող ռադները քաշեն, վեր ընկնեն իրենց գործով զբաղվեն եւ մեր երկրի ներքին գործերին չխառնվեն»,- ասել է նա: Ըստ նրա` դրանք հակառակ էմոցիա են առաջացնում ոչ միայն իր մոտ. «Ես համարում եմ, որ մենք շատ լրջորեն այս բաների հետեւանքով պետք է քննարկենք ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը դադարեցնելու հարցը ՀՀ-ում: Այդ կապիկների ծրագրերը վաղուց փակված են ՀՀ-ում, իրենց մուտքը ՀՀ՝ փակված, բայց եթե պետական ալիքներն իրենց թույլ են տալիս խառնվել ՀՀ ներքին գործերի մեջ, միգուցե, մենք էլ պետք է առնվազն փակենք իրենց մուտքը մեր հանրության բնակարաններ»: Հետաքրքիր է՝ իսկ ինչո՞ւ այդ նույն հակառակ էմոցիան Ալեն Սիմոնյանի մոտ չի առաջանում, երբ Թուրքիայի կամ Ադրբեջանի քաղաքական գործիչներն են համարձակվում խառնվել մեր ներքին գործերին, կամ տարիներ շարունակ այդ գործին էին լծված «Ազատություն» ռադիոկայանն ու «Ամերիկայի ձայնը»: Իսկ երբ Ֆրանսիայի նախագահ Մակրոնն է խառնվում՝ ողջ իշխանությունով նույնիսկ ոգեւորվում են: Եվ ընդհանրապես՝ ո՞վ է որոշելու՝ ո՞րն է «մեր երկրի ներքին գործերին խառնվել», իսկ որը՝ դաշնակցային մտահոգություն: Օրինակ, ինչպե՞ս է ստացվում, որ Մակրոնի հայտարարությունները համարվում են աջակցություն Հայաստանում ժողովրդավարությանը, իսկ ՌԴ-ից արտահայտված մտահոգությունները՝ միջամտություն։ Սա այլեւս երկակի ստանդարտ չէ, այլ ունի ուրիշ անուն՝ խոսքի ազատության բռնաբարություն՝ բռնապետության նախանշաններով։

Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Գեւորգ եպիսկոպոս Սարոյանի համար անհասկանալի է, թե ինչու է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան ԱՆԱՀԻՏ ՄԱՆԱՍՅԱՆԸ լռում, երբ թիրախավորվում են Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու կուսակրոն հոգեւորականները։ «Ես` որպես կուսակրոն դասի ներկայացուցիչ, թիրախավորված եմ, ուզում եմ ՄԻՊ-ի ուշադրությունը հրավիրել այս հարցի վրա, որքանո՞վ է խղճի ազատության, օրենքի մեջ տեղավորվում հոգեւոր դասակարգի մի խմբի թիրախավորումը, ինչո՞ւ է լռել ՄԻՊ-ը, ինչո՞ւ մինչեւ այսօր մի հայտարարություն չարեց»,- ասում է Գեւորգ Սրբազանը։ Նրա մոտ հարց է ծագում՝ պատմության մեջ Անահիտ Մանասյանի անունն ինչպե՞ս է մնալու՝ որպես լռող մարդու իրավունքների պաշտպա՞ն: Եվ, իսկապես, որտե՞ղ է պաշտպանի մտահոգությունը, երբ վտանգվում է տարիներով պաշտպանված՝ խղճի ազատության իրավունքը։ Գեւորգ սրբազանի հարցադրումներն այս պահին օդում չեն կախված, դրանք ուղղակի հնչում են դռնբաց լռության խորապատկերին։

Իսկ ի՞նչ ենք լսում ընդդիմադիր թեւից։ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԼԵՎՈՆ ՔՈՉԱՐՅԱՆՆ ասում է. «Մենք չենք ասում՝ իմպիչմենթն ինքն իրենով անհնար է, բայց այս պահին չենք տեսնում դրա իրատեսական հնարավորությունը»։ Եթե հիմա էլ իրատեսական չէ, բա էլ ե՞րբ կլինի՝ 2026-ի ընտրություններից հետո՞։ Իսկ մինչ այդ ի՞նչ պիտի փոխվի, ի՞նչ պիտի մնա երկրից, երբ ամեն օր անդունդի եզրին կանգնած հասարակությունը սպասում է գործողությունների, ոչ թե քաղաքական իրատեսական լռության: Հարց է առաջանում՝ եթե այս պահին, երբ իշխանության հանդեպ ժողովրդի վստահության ճգնաժամն ակնհայտ է, իշխանությունների քաղաքական լեգիտիմությունը՝ կասկածի տակ, դեռ «իրատեսական» չի թվում իմպիչմենտը, ապա էլ ե՞րբ պիտի դա դիտարկվի որպես լուրջ գործիք, այլ ոչ թե հեռավոր սցենար։ Թե՞ միայն պետականությունը կորցնելուց հետո ինչ-որ մեկին կթվա, որ ժամանակն է։

ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան