Եկատերինբուրգում ձերբակալվել է Ուրալում ադրբեջանական դիասպորի «նայողին»՝ Շահին Շիխլինսկուն (Տեսանյութ)
ՄիջազգայինԵկատերինբուրգում ձերբակալվել է Ուրալում ադրբեջանական սփյուռքի ղեկավար Շահին Շիխլինսկին: Ձերբակալությունը տեղի է ունեցել «Բաքու Պլազա» առևտրի կենտրոնի մոտ։ Ուժայինները կանգնեցրել են ավտոմեքենան, կոտրել ապակիները և դուրս քաշել նրան մեքենայից։ Ձերբակալել են նաև նրա որդուն, սակայն ավելի ուշ ազատ են արձակել։ Շիխլինսկի ավագը մնում է կալանքի տակ։
Ադրբեջանական սփյուռքը հաստատել է միջադեպը։ «Իմ հայրը ձերբակալվել է», - URALLIVE-ին ասել է Մուտվալա Շիխլինսկու (Շախինի որդու) փաստաբանը։
Նրա խոսքով՝ ձերբակալությունից առաջ նրանց հսկել են մգեցված ապակիներով մեքենայում գտնվող անձինք։
Ըստ տեղի աղբյուրների, Շիխլինսկին Ուրալի ողջ գոտում ադրբեջանական դիասպորի հիմնական «նայողներից» էր:

