ԻՐԱՆԸ ՍԿՍԵԼ Է ԳՐԵԹԵ ԲԱՑ ՏԵՍՔՈՎ ԱՊԱՌՆԱԼ ԱԼԻԵՎԻՆ

Միջազգային

Ինչ­քան էլ որ Ա­լիե­ւի հա­մար ներ­կա պա­հին կան շա­հագրգ­ռող գոր­ծոն­ներ՝ Ս­յու­նի­քի հար­ցը լու­ծե­լու հա­մար (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=317151&l=am), բայց տե­սա­նե­լի դար­ձավ մեկ վտանգ, ո­րը Իլ­համ Հեյ­դա­րո­վի­չը հա­զիվ թե աչ­քա­թող ա­նի: Թե­րեւս, Բաք­վում կային այն տպա­վո­րութ­յուն­նե­րը, որ Իս­րա­յե­լի հար­ված­նե­րից Ի­րա­նը կփլուզ­վի: Ա­ռա­վել եւս, երբ գու­մար­վե­ցին նաեւ ա­մե­րիկ­յան հար­ված­նե­րը: Բայց դա տե­ղի չու­նե­ցավ, եւ Ա­լիե­ւը, որ ի­րա­նա­կան պա­տե­րազ­մի ա­մե­նա­թեժ փու­լում ա­ռաջ էր ըն­կել՝ ի­րա­նա­կան հո­ղե­րի հաշ­վին մեծ ա­խոր­ժակ­նե­րով, հի­մա, ըստ ա­մե­նայ­նի, լուրջ խնդիր­նե­րի ա­ռաջ է կանգ­նում:

Ի­րա­վի­ճա­կը սկսեց սրվել Փե­զեշ­քիա­նի հետ հե­ռա­խո­սազ­րույ­ցից, ո­րի ժա­մա­նակ Ի­րա­նի նա­խա­գահն ու­ղիղ մե­ղադ­րանք­ներ ներ­կա­յաց­րեց Ա­լիե­ւին, թե՝ Ադր­բե­ջա­նի տա­րած­քից Ի­րա­նի դեմ գոր­ծո­ղութ­յուն­ներ են ի­րա­կա­նաց­վել, եւ պետք է դա հե­տաքն­նել: Սա նաեւ յու­րօ­րի­նակ թեստ էր Ա­լիե­ւի հա­մար. Ի­րանն ա­ռա­ջին փու­լում ակ­նար­կում էր, թե կա­րող է, եւ այդ ա­նօ­դա­չու­ներն ար­ձակ­վել են ա­ռանց իշ­խա­նութ­յուն­նե­րի ի­մա­ցութ­յան, եւ ար­ձա­կող­նե­րը դրա­նով փոր­ձել են հար­վա­ծել նաեւ ի­րա­նա-ադր­բե­ջա­նա­կան հարաբե­րութ­յուն­նե­րին: Սա­կայն Ադր­բե­ջա­նի ռեակ­ցիան այլ էր. Ա­լիե­ւը միան­գա­մից սկսեց հեր­քել Ի­րա­նի մե­ղադ­րանք­նե­րը, ա­պա դրան միա­ցավ ԱԳՆ-ն: Այն է` պաշտ­պա­նութ­յան տակ վերց­րին ա­նօ­դա­չու­ներ ար­ձա­կող­նե­րին, դրա­նով հիմ­նա­վո­րե­լով, որ ա­մեն բան ար­ված է «վե­րին դաբ­րո­յով»:

Ու հի­մա ի­րա­նա­կան կողմն անց­նում է կոնկ­րետ դրվագ­նե­րով խո­սակ­ցութ­յան, դրա­նով հաս­կաց­նե­լով, որ կա­րող է դրա տակ նույն­քան կոնկ­րետ փաս­տեր տե­ղադ­րել: Եվ այս ա­մե­նով Ի­րա­նը, ընդ­հան­րա­կան ի­մաս­տով, ցույց է տա­լիս, որ չի պատ­րաստ­վում մո­ռա­ցութ­յան մատ­նել Ադր­բե­ջա­նի ա­րարք­նե­րը: Այս­պես, ի­րա­նա­կան աղբ­յուր­նե­րը նախ՝ տա­րա­ծում են կոնկ­րետ պատ­մութ­յուն­ներ, թե Ադր­բե­ջա­նի այս-այս հատ­վա­ծից ա­նօ­դա­չուն գրո­հեց, եւ ե­ղան այս-այս հե­տե­ւանք­նե­րը: Դ­րան էլ ե­կան գու­մար­վե­լու կոնկ­րետ քար­տե­զագր­ված տվյալ­նե­րը, թե որ­տե­ղից եւ ինչ­պես է իս­րա­յել­յան ա­վիա­ցիան հար­վա­ծել Ի­րա­նին: Ըստ Իս­լա­մա­կան հե­ղա­փո­խութ­յան պա­հա­պան­նե­րի կոր­պու­սին (ԻՀՊԿ) մոտ կանգ­նած ի­րա­նա­կան տե­ղե­կաց­ված աղբ­յու­րի. «Իս­րա­յե­լա­կան ռազ­մա­կան ինք­նա­թիռ­նե­րի կող­մից Ի­րա­նի վրա հար­ված­նե­րի եր­թու­ղի­նե­րը բա­ցա­հայտ­վել են: Թեհ­րա­նի եւ Քեր­ջեի հար­ված­նե­րը հիմ­նա­կա­նում ի­րա­կա­նաց­վել են Կաս­պից ծո­վից՝ Ադր­բե­ջա­նի օ­դա­յին տա­րած­քով… Իս­րա­յելն իր հար­ձա­կում­նե­րի հա­մար օգ­տա­գոր­ծել է Հոր­դա­նա­նի, Ադր­բե­ջա­նի, Ի­րա­քի եւ Սի­րիա­յի տա­րածք­նե­րը»։

Այս չորս երկր­նե­րից` Ի­րա­քը եւ Սի­րիան ան­գամ ցան­կութ­յան դեպ­քում չէին կա­րող ար­գե­լել Իս­րա­յե­լին` իր տա­րած­քից հար­ված­ներ հասց­նել: Եր­րոր­դը` Հոր­դա­նա­նը միշտ էլ գոր­ծել եւ գոր­ծում է Իս­րա­յե­լի հետ սեր­տո­րեն հա­մա­գոր­ծակ­ցե­լով, եւ, հաս­կա­նա­լի է, ինք­նա­կամ է թույ­լատ­րել իր տա­րած­քի օգ­տա­գոր­ծու­մը: Ադր­բե­ջա­նը Իս­րա­յե­լին թույլ չտա­լու հնա­րա­վո­րութ­յուն­ներ ու­ներ, եւ ե­թե այն­տե­ղից են հար­վա­ծել, նշա­նա­կում է` թույլ են տվել:

Գ­րե­թե ան­մի­ջա­պես էլ ԻՀՊԿ մոտ կանգ­նած աղբ­յու­րը չա­փա­զանց ու­շագ­րավ եւս մեկ մե­սիջ հղեց. «Բաք­վի ռե­ժի­մը միակ հար­եւան պե­տութ­յունն է, ո­րը ոչ միայն չի դա­տա­պար­տել Իս­րա­յե­լի ագ­րե­սիան Ի­րա­նի դեմ, այլեւ իր եր­կին­քը տրա­մադ­րել է իս­րա­յե­լա­կան կոր­ծա­նիչ­նե­րին։ Բաք­վի պաշտ­պա­նա­կան արդ­յու­նա­բե­րութ­յա­նը պատ­կա­նող «Ա­լո­վի» գոր­ծա­րա­նում տե­ղի ու­նե­ցած պայթ­յու­նից հե­տո 1.2 մի­լիոն բա­րել տա­րո­ղութ­յամբ խո­ղո­վա­կա­շա­րը, ո­րը ադր­բե­ջա­նա­կան նավ­թը տե­ղա­փո­խում է Իս­րա­յել, նույն­պես գրա­վիչ թի­րախ է թվում»։

­Թի­րախ՝ ո՞ւմ հա­մար: Այ­սինքն, «Ա­լո­վի» գոր­ծա­րա­նում տե­ղի ու­նե­ցած պայթ­յու­նը պա­տա­հա­կա­նութ­յուն չէ՞ր, եւ հի­մա այդ պայթ­յու­նի թի­կուն­քին կանգ­նած ու­ժը կա­րող է նաեւ ադր­բե­ջա­նա­կան նավ­թա­մո՞ւ­ղը թի­րա­խա­վո­րել:

­Մեկ բան հաս­տատ է. Թեհ­րա­նում, այդ թվում՝ երկ­րի իշ­խա­նա­կան մա­կար­դակ­նե­րում կա այն հա­մոզ­մուն­քը, որ Ադր­բե­ջանն այս կամ այն չա­փով ներգ­րավ­ված է ե­ղել Ի­րա­նի դեմ պա­տե­րազ­մում: Ա­վե­լին, Իս­րա­յե­լում քիչ չեն պա­տե­րազ­մը շա­րու­նա­կե­լու մա­սին հայ­տա­րա­րութ­յուն­նե­րը, եւ այդ դեպ­քում ադր­բե­ջա­նա­կան ուղ­ղութ­յու­նը կլի­նի շատ վտան­գա­վոր: Այդ թվում, Ի­րա­նի ա­րե­ւել­յան հատ­ված­նե­րին Իս­րա­յե­լը հար­ված­ներ հասց­նե­լու հնա­րա­վո­րութ­յուն ու­նի միայն Ադր­բե­ջա­նի տա­րած­քից: Նույն Ադր­բե­ջա­նի, որն Ար­ցա­խը գրա­վե­լով, շտա­պեց ի­րա­նա­կան սահ­մա­նի եզ­րով մի շարք օ­դա­նա­վա­կա­յան­ներ սար­քել, ո­րոնք ակն­հայ­տո­րեն ու­նեն ռազ­մա­կան ի­մաստ: Ու այս պա­հին չկա ո­րե­ւէ ե­րաշ­խիք, որ, բա­ցի դրոն­նե­րից, այդ օ­դա­նա­վա­կա­յան­նե­րում իս­րա­յել­յան օ­դա­նա­վե­րը չեն վե­րա­լից­քա­վոր­վել, որ կա­րո­ղա­նան հար­ված­ներ հասց­նել Ի­րա­նին եւ վե­րա­դառ­նալ:

Արդ­յուն­քում, շատ նման է, որ Թեհ­րա­նում սկսել են Ադր­բե­ջա­նին պո­տենց­իալ վտան­գա­վո­րից տե­ղա­փո­խել ռեալ վտանգ ներ­կա­յաց­նող եւ վտան­գա­վո­րութ­յան այդ աս­տի­ճա­նը գործ­նա­կա­նում ի ցույց դրած երկր­նե­րի շարքին: Նաեւ լավ հաս­կա­նա­լով, որ ե­թե կորս­վի Ս­յու­նի­քը, ա­պա այդ վտան­գը բազ­մա­պատկ­վում է, քա­նի որ ար­դեն կա­րող է նաեւ Ի­րա­նի դեմ ցա­մա­քա­յին գոր­ծո­ղութ­յան հնա­րա­վո­րութ­յուն ա­ռա­ջա­նալ:

Այս­պի­սով, նման է, որ Ա­լիե­ւը, լուրջ խա­ղադ­րույք­ներ կա­տա­րեց Իս­րա­յե­լի հաղ­թա­նա­կի վրա, բայց այս պա­հին հա­սել է Թեհ­րա­նի եւ Մոսկ­վա­յի հետ լուրջ թշնա­մութ­յան: Սա, կրկնենք, կա­րող էր Հա­յաս­տա­նի օգ­տին շատ լուրջ գոր­ծոն լի­նել: Միայն թե՝ ու­նենք Նի­կոլ, եւ օգ­տա­կար գոր­ծո­նը վե­րած­վում է ռեալ վտան­գի:

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին