ԱԼԻԵՎԸ ԿԱՐՈՂ Է ՀՐԱՊՈՒՐՎԵԼ, ԵՐԲ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԱՅՍՊԵՍ «ԷՍՏԻ ՀԱՄԵՑԵՔ» ԵՆ ԱՆՈՒՄ

Վերլուծություն

­Նա­խօ­րեին ադր­բե­ջան­ցի լրագ­րող Աֆ­ղան Մուխ­տար­լին կոչ հնչեց­րեց՝ այ­րել Բաք­վում ռու­սա­կան դես­պա­նա­տու­նը՝ կապ­ված Ե­կա­տե­րին­բուր­գում ադր­բե­ջա­նա­կան սփյուռ­քի ան­դամ­նե­րի աղմ­կա­հա­րույց ձեր­բա­կա­լութ­յուն­նե­րի պատ­մութ­յան հետ: «Մեր հինգ հայ­րե­նա­կից­ներ սպան­վել են, բայց Ռու­սաս­տա­նի դես­պա­նա­տու­նը չի այր­վել: Ի­րենց հար­գող ազ­գե­րը քա­րը քա­րի վրա չէին թող­նի այս դես­պա­նա­տա­նը»,- գրել է նա: Տես­նես ի՞նչ է մտա­ծում Աֆ­ղա­նը՝ դրա­նից հե­տո ոչ թե Մոսկ­վա­յում ադր­բե­ջա­նա­կան դես­պա­նա­տան, այլ, առ­հա­սա­րակ, Բաք­վում «քա­րը քա­րի վրա» կմնա՞: Բայց չնա­յած հե­տե­ւանք­նե­րին, միայն այն, որ Բաք­վում նման կո­չեր կան, ար­դեն իսկ շատ բա­նի մա­սին է ակ­նար­կում:

ՄՈՍԿՎԱՆ ԵՎ ԲԱՔՈՒՆ ՄՈՏԵՆՈՒՄ ԵՆ ԹՇՆԱՄՈՒԹՅԱՆ ՇԵՄԻՆ

Ա­մեն դեպ­քում, ներ­կա­յումս ու­նենք նման ի­րո­ղութ­յուն՝ ինչ­պես Նի­կոլ Վո­վա­յի­չը, այն­պես էլ Իլ­համ Հեյ­դա­րո­վիչն այս պա­հին ռու­սա­կան քա­ղա­քա­կան լրատ­վա­մի­ջոց­նե­րի, քա­ղա­քա­գի­տա­կան աղբ­յուր­նե­րի եւ ազ­գայ­նա­կան թե­ւի ա­մե­նա­սուր քննա­դա­տութ­յան թի­րա­խում են: Պա­տա­հա­կա՞ն է, որ հենց նույն պա­հին, դեռ կհաս­նենք: Մինչ այդ, ֆիք­սենք, թե ինչ է կա­տար­վել:

­Նի­կո­լի պա­րա­գա­յում պատ­կերն ա­վե­լի հաս­կա­նա­լի է. տա­րի­նե­րի հակ­ա­ռու­սա­կան ար­շավ­նե­րից եւ ա­րեւմ­տա­մետ քայ­լե­րից հե­տո նա հա­սավ ՌԴ քա­ղա­քա­ցի հան­դի­սա­ցող Սամ­վել Կա­րա­պետ­յա­նի ձեր­բա­կա­լութ­յա­նը եւ Հայ ե­կե­ղե­ցու դեմ ար­շա­վանք­նե­րին: Ռու­սաս­տա­նում դա գնա­հա­տում են, որ­պես ռու­սա­կան վեկ­տո­րից վերջ­նա­կան թռիչ­քի եւ քա­ղա­քա­կան ուղղ­վա­ծութ­յու­նը ոչ թե նույ­նիսկ Ա­րեւ­մուտք, այլ դե­պի Թուր­քիա շրջե­լու մեծ ծրագ­րի վեր­ջին է­տա­պը: Ռու­սա­կան մի շարք աղբ­յուր­ներ էլ կար­ծում են, որ ե­թե այս ա­մե­նը Նի­կո­լը կա­րո­ղա­նա մար­սել, ա­պա կհա­ջոր­դի ՀԱՊԿ-ից եւ ռու­սա­կան ին­տեգ­րա­ցիոն այլ կա­ռույց­նե­րից պաշ­տո­նա­պես Հա­յաս­տա­նի դուրսբե­րու­մը, ռու­սա­կան ռազ­մա­բա­զա­յի հե­ռա­ցու­մը, Ադր­բե­ջա­նի եւ Թուր­քիա­յի հետ «հաշ­տութ­յու­նը», եւ վերջ, խաղն այդ­քա­նով կա­վարտ­վի: Թե մինչ այդ կամ դրա­նից հե­տո Մոսկ­վան ինչ կա­րող է ա­նել, դա ար­դեն այլ թե­մա է:

Ադր­բե­ջա­նի պա­րա­գա­յում էլ, նման է, որ ի­րա­վի­ճա­կը զար­գա­նում է դեռ ան­ցած տա­րե­վեր­ջին ինք­նա­թի­ռի կոր­ծան­ման պատ­մութ­յա­նը հա­ջոր­դած՝ Ադր­բե­ջա­նի կող­մից ՌԴ-ի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րը սրե­լու պատ­մութ­յան տրա­մա­բա­նութ­յամբ: Այ­սինքն, Մոսկ­վան Ա­լիե­ւի հետ լե­զու գտնե­լու մի շարք փոր­ձե­րից հե­տո ան­ցավ ո­րո­շա­կի գոր­ծո­ղութ­յուն­նե­րի, ո­րոն­ցից վեր­ջի­նը Ե­կա­տե­րին­բուր­գի պատ­մութ­յունն էր: Այն է, Ե­կա­տե­րին­բուր­գում քննչա­կան գոր­ծի շրջա­նակ­նե­րում մա­հա­ցան ՌԴ քա­ղա­քա­ցի հան­դի­սա­ցող ադր­բե­ջան­ցի­ներ. ըստ ռու­սա­կան նախ­նա­կան տվյալ­նե­րի՝ եր­կու, ադր­բե­ջա­նա­կա­նի՝ հինգ հո­գի, շա­տե­րին ձեր­բա­կա­լե­ցին, եւ կա­յաց­վում է կա­լան­քի ո­րո­շում: Բա­քուն միան­գա­մից ան­ցավ սրաց­ման. Ռու­սաս­տա­նի գոր­ծե­րի ժա­մա­նա­կա­վոր հա­վա­տար­մա­տա­րին կան­չե­ցին Ադր­բե­ջա­նի ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րա­րութ­յուն ՝ խիստ, ան­գամ՝ վի­րա­վո­րա­կան բնույ­թի բո­ղոքի նո­տա հանձ­նե­լով, չե­ղար­կե­ցին ռուս պաշ­տոն­յա­նե­րի այ­ցե­րը Ադր­բե­ջան եւ ադր­բե­ջան­ցի­նե­րի­նը՝ Ռու­սաս­տան, ար­գե­լե­ցին ռու­սա­կան մշա­կու­թա­յին եւ այլ մի­ջո­ցա­ռում­նե­րը, եւ այդ­պես շա­րու­նակ: Ու սա այն դեպ­քում, երբ ան­գամ ադր­բե­ջա­նա­կան լրատ­վա­մի­ջոց­նե­րի պնդմամբ, Ե­կա­տե­րին­բուր­գում ՌԴ ԱԴԾ աշ­խա­տա­կից­նե­րը գոր­ծո­ղութ­յուն են ի­րա­կա­նաց­րել Սա­ֆա­րով­նե­րի ըն­տա­նի­քի՝ ադր­բե­ջա­նա­կան ծա­գում ու­նե­ցող Ռու­սաս­տա­նի քա­ղա­քա­ցի­նե­րի հաս­ցե­նե­րում, եւ քրգոր­ծը վե­րա­բե­րում է սպա­նութ­յուն­նե­րի, սպա­նութ­յան փոր­ձե­րի, «ռե­կե­տին» եւ ֆի­նան­սա­կան բնույ­թի այլ հան­ցա­գոր­ծութ­յուն­նե­րի: Այ­սինքն, ի­րա­վա­կան տե­սանկ­յու­նից պաշ­տո­նա­կան Բա­քուն այս ա­մե­նի հետ կապ­ված ո­րե­ւէ գոր­ծա­ռույթ չի կա­րող ու­նե­նալ:

­Սա­կայն բո­լորն են հաս­կա­նում, որ այս ա­մե­նը միան­գա­մայն այլ հիմ­քեր ու­նի: Այս­պես, ներ­կա պա­հին ադր­բե­ջան­ցի­նե­րի հետ կապ­ված, ան­կախ այն բա­նից` նրանք ՌԴ քա­ղա­քա­ցի­ներ են, թե` ա­նօ­րի­նա­կան ներ­գաղթ­յալ­ներ, տա­րաբ­նույթ գոր­ծո­ղութ­յուն­ներ են ի­րա­կա­նաց­վում ՌԴ-ի տար­բեր հատ­ված­նե­րում: Օ­րի­նակ, Ե­կա­տե­րին­բուր­գին զու­գա­հեռ, ի­րա­վա­պահ­նե­րը գոր­ծո­ղութ­յու­ններ ի­րա­կա­նաց­րին նաեւ Վո­րո­նե­ժի «Ա­լեք­սեեւս­կիի» խո­շոր եւ գե­րե­կամ­տա­բեր շու­կա­յում, որն ա­զե­րիա­կան վե­րահս­կո­ղութ­յան տակ է: Նույն Ե­կա­տե­րին­բուր­գում, ըստ տե­ղի աղբ­յուր­նե­րի, Զիեդ­դին եւ Հու­սեյն Սա­ֆա­րով­նե­րը ոչ թե պար­զա­պես ռես­տո­րա­նա­տե­րեր են, այլ մի հսկա հան­ցա­վոր «սին­դի­կատ» են ստեղ­ծել, եւ այս­պես շա­րու­նակ: Ընդ ո­րում, սրանք ե­զա­կի դեպ­քեր չեն, ընդ­հան­րա­կան ի­մաս­տով հար­վա­ծի տակ  են վերց­վել, այս­պես ա­սած, ՌԴ-ում «ադր­բե­ջա­նա­կան մա­ֆիան» եւ ա­պօ­րի­նի միգ­րանտ­նե­րը: Ա­վե­լին, հատ­կա­պես ռու­սա­կան ազ­գայ­նա­կան շրջա­նակ­նե­րում այն թեզն է զար­գա­նում, որ պար­տա­դիր կար­գով հար­վա­ծը պետք է ուղ­ղել ա­զե­րի օ­լի­գարխ­նե­րին: Նաեւ այն հիմ­քով, որ այդ մասշ­տա­բա­յին բիզ­նես­նե­րից իր մեծ բա­ժինն ու­նի նաեւ ան­ձամբ Ա­լիե­ւը: Կարճ ա­սած, ե­թե այդ բիզ­նես­նե­րը ժա­մա­նա­կին հա­մե­մա­տա­բար ան­ձեռնմ­խե­լի էին, հի­մա ար­դեն միայն ծա­վալ­վող ճնշում­նե­րի տակ են: Եվ այն, որ դա կապ­ված է Ա­լիե­ւի այս նոր քա­ղա­քա­կան կուր­սի հետ, հաս­կա­նում են բո­լո­րը:

ՈՒՐ ԵՆ ԳՆՈՒՄ ՌՈՒՍ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

­Բայց խնդիրն այս­տեղ միայն բիզ­նե­սը եւ մեծ ե­կա­մուտ­նե­րը չեն: Այ­սինքն, Մոսկ­վա­յում ա­վե­լի ու ա­վե­լի են ա­ռաջ տա­նում այն գա­ղա­փա­րը, որ Ա­լիե­ւը, օգտ­վե­լով ռուս­նե­րի լռութ­յու­նից, ի­րե­նով ա­նելով Ար­ցա­խը, եւ հի­մա գնում է կուր­սի փո­փո­խութ­յան: Նաեւ այն հաշ­վար­կով, որ այն պա­հին, երբ Ռու­սաս­տա­նը կվե­րա­կանգ­նի իր աշ­խար­հա­քա­ղա­քա­կան դիր­քե­րը Հա­րա­վա­յին Կով­կա­սում, կվե­րա­դարձ­նի ար­ցա­խա­հա­յութ­յա­նը Ար­ցախ, եւ կստեղծ­վի մո­տա­վո­րա­պես այն ստա­տուս-քվոն, ո­րը կար ԽՍՀՄ-ի ժա­մա­նակ: Դա թույլ չտա­լու հա­մար էլ Ադր­բե­ջա­նին պետք է թուր­քա­կան վեկ­տո­րի ամ­րա­ցու­մը, ընդ ո­րում` ողջ Հա­րա­վա­յին Կով­կա­սում: Կարճ ա­սած, որ Ա­լիե­ւը «գցել» է Մոսկ­վա­յին, եւ դրա­նում մեծ է նաեւ Ռու­սաս­տա­նի մեղ­քը: Օ­րի­նակ, ազ­գայ­նա­կան թե­ւը ներ­կա­յաց­նող քա­ղա­քա­գետ եւ պատ­մա­բան Վ­լա­դի­միր Ռու­ժանս­կին պատ­կե­րը բա­ցատ­րում է այս­պես. «Այս­տեղ ար­ժե դի­տար­կել ոչ միայն այս կոնկ­րետ դեպ­քը, այլեւ 2020 թվա­կա­նից ի վեր տե­ղի ու­նե­ցած բո­լոր ի­րա­դար­ձութ­յուն­նե­րը։ Օ­րի­նակ՝ մեր խփված ռազ­մա­կան ուղ­ղա­թի­ռը եւ Ղա­րա­բա­ղում ռուս սպա­նե­րի սպա­նութ­յու­նը։ Ոչ ոք Ադր­բե­ջա­նին պա­տաս­խա­նատ­վութ­յան չի են­թար­կել դրա հա­մար։ Դ­րա հա­մար էլ Ադր­բե­ջա­նի իշ­խա­նութ­յուն­նե­րը ի­րենց ի­րա­վունք են հա­մա­րում պա­հանջ­ներ ներ­կա­յաց­նել Ռու­սաս­տա­նին, կար­ծես այն ի­րենց ինչ-որ ինք­նա­վար մարզ լի­նի»: Արդ­յուն­քում, ըստ փոր­ձա­գե­տի, ե­թե հի­մա այդ ի­րա­վի­ճա­կը չփոխ­վի, վա­ղը կա­րող է ուշ լի­նել:

­Ռու­սա­կան իշ­խա­նութ­յուն­նե­րին մոտ կանգ­նած փոր­ձա­գի­տա­կան այլ աղբ­յուրն էլ այս­պես է նկա­րագ­րում ներ­կա­յումս ձե­ւա­վոր­վող ռուս-ադր­բե­ջա­նա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րը. «Ռու­սաս­տա­նի եւ Ադր­բե­ջա­նի միջեւ հա­րա­բե­րութ­յուն­նե­րը մտնում են հա­մա­կար­գա­յին սա­ռեց­ման փուլ: Վեր­ջին դի­վա­նա­գի­տա­կան ​​ազ­դան­շան­նե­րը բա­ցա­հայ­տում են ռազ­մա­վա­րա­կան ճեղք­ված­քի աճ: Ա­ռա­ջին հա­յաց­քից պահ­պան­վել է շփում­նե­րի պաշ­տո­նա­կան մա­կար­դա­կը, բայց գործ­նա­կա­նում Բա­քուն ցու­ցադ­րա­բար կրճա­տում է երկ­կողմ փոխ­գոր­ծակ­ցութ­յան ու­ղի­նե­րը, եւ այս ա­մե­նը Մոսկ­վա­յից հե­ռա­նա­լու լավ կա­ռուց­ված քա­ղա­քա­կա­նութ­յան տար­րեր… Ադր­բե­ջա­նը ա­րա­գո­րեն անց­նում է ար­տա­քին քա­ղա­քա­կա­նութ­յան մո­դե­լի, ո­րը կա­ռուց­ված է Մոսկ­վա­յի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րի ար­ժեզրկ­ման հա­մա­կար­գա­յին հե­նա­րա­նով՝ Ան­կա­րա­յի օգ­տին՝ որ­պես անվ­տան­գութ­յան, տնտե­սութ­յան եւ տա­րա­ծաշր­ջա­նա­յին ճար­տա­րա­պե­տութ­յան հիմ­նա­կան գոր­ծըն­կեր։ Եվ­րա­սիա­կան ին­տեգր­ման բա­նաձ­եւե­րը փո­խա­րին­վում են «թուր­քա­կան միաս­նութ­յան» հա­յե­ցա­կար­գով, որ­տեղ Բա­քուն ի­րեն դի­տար­կում է որ­պես ռու­սա­կա­նին այ­լընտ­րան­քա­յին վե­րազ­գա­յին նա­խագ­ծի ան­բա­ժա­նե­լի մաս։ Ա­պա­գա­յի ուր­վագ­ծե­րը ակն­հայտ են. Բա­քուն կշա­րու­նա­կի իր ռազ­մա­վա­րա­կան հե­ռա­վո­րութ­յու­նը պահ­պա­նել, չնա­յած ձեւա­կա­նո­րեն խու­սա­փում է կտրուկ քայ­լե­րից։ Մոսկ­վան, Անդր­կով­կա­սում իր ազ­դե­ցութ­յան գոր­ծիք­նե­րի թու­լաց­ման ֆո­նին, գործ­նա­կա­նում կորց­նում է իր հե­տա­դարձ կա­պի լծակ­նե­րը։ Ա­լի­եւի հետ երկ­խո­սութ­յու­նը փա­կու­ղի է մտել. նույ­նիսկ խորհր­դան­շա­կան փո­խազ­դե­ցութ­յուն չկա, եւ նախ­կին դի­վա­նա­գի­տա­կան ​​​​խո­ղո­վակ­նե­րը սա­ռեց­ված են։ Սա հռե­տո­րա­բա­նութ­յամբ փոխ­հա­տու­ցե­լու փոր­ձե­րը այլեւս չեն աշ­խա­տում. անհ­րա­ժեշտ է հա­մա­կար­գա­յին ար­ձա­գանք։ Անդր­կով­կա­սում ար­տա­քին քա­ղա­քա­կա­նութ­յան նկատ­մամբ իր մո­տեց­ման ռազ­մա­վա­րա­կան վե­րա­գոր­ծարկ­ման բա­ցա­կա­յութ­յան դեպ­քում Ռու­սաս­տա­նը ռիս­կի է դի­մում վերջ­նա­կա­նա­պես զի­ջել տա­րա­ծաշր­ջա­նը Թուր­քիա­յին եւ­ այլ ար­տա­քին խա­ղա­ցող­նե­րին»։ Ու սրա­նում, ինչ խոսք, լուրջ տրա­մա­բա­նութ­յուն կա:

ԿԱ ՎՏԱՆԳ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ

Այն, որ այս ի­րա­վի­ճա­կը Հա­յաս­տա­նի հա­մար վտան­գա­վոր ըն­թաց­քի մեջ է, դա «ան­զեն աչ­քով» էլ կա­րե­լի է տես­նել: Այն, որ Ռու­սաս­տա­նը հիմ­նա­կան ար­գե­լակ­նե­րից էր՝ Ս­յու­նի­քի հան­դեպ Ադր­բե­ջա­նի հա­վակ­նութ­յուն­նե­րի հար­ցում, դա միան­շա­նակ է: Եվ այս պա­հին, երբ Բա­քուն գնում է Ռու­սաս­տա­նի ազ­դե­ցութ­յան կտրուկ թու­լաց­ման, բնա­կան է, այդ ար­գե­լակն էլ սկսում է ո­րո­շա­կիո­րեն իր դե­րը կորց­նել:

­Կու­նե­նա­յինք միան­գա­մայն այլ ի­րա­վի­ճակ, ե­թե Հա­յաս­տա­նում Նի­կոլ չլի­ներ: Այ­սինքն՝ իշ­խա­նութ­յուն, ո­րը հե­տե­ւո­ղա­կա­նո­րեն, ան­գամ ներ­կա ծայ­րա­հեղ վտան­գա­վոր ի­րա­վի­ճա­կում է շա­րու­նա­կում վատ­թա­րաց­նել հա­րա­բե­րութ­յու­նն­երը Ռու­սաս­տա­նի հետ: Այ­սինքն, ե­թե այս պա­հին հայ-ռազ­մա­կան ռու­սա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի մե­խա­նիզմն աշ­խա­տեր իր ողջ ծա­վա­լով, ա­պա Ս­յու­նի­քի ուղ­ղութ­յամբ ագ­րե­սիան մա­հա­ցու վտան­գա­վոր կլի­ներ ոչ թե Հա­յաս­տա­նի, այլ՝ Ադր­բե­ջա­նի հա­մար: Բայց ու­նենք Նի­կոլ, ո­րի, օ­րի­նակ, արտ­գործ­նա­խա­րար Ա­րոն ան­գամ նման վտան­գա­վոր ի­րա­վի­ճա­կում է հրա­ժար­վում մեկ­նել ՀԱՊԿ-ի հեր­թա­կան մի­ջո­ցառ­մա­նը՝ հայտ­նի բա­ցա­հայտ ար­հես­տա­կա­նո­րեն սարք­ված պատ­մութ­յան պատ­ճա­ռով: Ա­վե­լին, այս օ­րե­րին նի­կո­լա­կան իշ­խա­նութ­յու­ննե­րի կող­մից ան­գամ ակ­նարկ­ներ կան, թե կա­րող են վերջ­նա­կա­նա­պես դուրս գալ ՀԱՊԿ-ից: Չ­նա­յած, Էր­դո­ղա­նի դու­ռը գնա­լու վեր­ջին խայ­տա­ռա­կութ­յու­նը, Ե­կե­ղե­ցու դեմ ար­շա­վանք­նե­րը եւ ներ­քին հեր­թա­կան մղձա­վան­ջի ստեղ­ծու­մը ակ­նարկ էր, որ այս ա­մե­նը հենց այն­պես չի ար­վում:

Ի­մաստն էլ կա­րե­լի է հաս­կա­նալ. ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մը Ա­լիե­ւի հա­մար դեռ բաց է պա­հում «հնա­րա­վո­րութ­յան պա­տու­հա­նը»: Ի­հար­կե, այս պա­հին Ա­լիե­ւը պա­տե­րազ­մի հար­ցում իր հեր­թին խնդիր­ներ ու­նի: Թուր­քիան ինքն է խա­ռը Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քում, եւ կով­կաս­յան ուղ­ղութ­յամբ դժվար թե Ա­լիե­ւին լուրջ օգ­նութ­յան հնա­րա­վո­րութ­յուն ու­նե­նա: Իս­րա­յելն իր հեր­թին է ա­նո­րո­շութ­յան մեջ: Բայց եւ այն­պես, «պա­տու­հանն» Ա­լիե­ւի հա­մար կա­րող է ա­մե­նաու­շը մեկ տա­րուց փակ­վել: Նախ, Ուկ­րաի­նա­յում կա­րող է ա­մեն բան վեր­ջա­նալ: Երկ­րոր­դը, Նի­կո­լի վե­րար­տադր­ման հնա­րա­վո­րութ­յու­ններն են շատ ցածր: Կարճ ա­սած, ե­թե պետք է ռիս­կի գնալ, ա­պա Ա­լիե­ւի հա­մար ժա­մա­նա­կը սուղ է:

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում