«ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻՆ ՊԱՏՃԱՌԵԼ Է ԶԳԱԼԻ ՄԱՐԴԿԱՅԻՆ ՈՒ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐ, ԶՈՀՎԵԼ ԱՐԻԱԲԱՐ». ՀԵՐՈՍ ԱՐՄԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հասարակություն

Հունիսի 30-ը, Արցախի ՊԲ կրտսեր սերժանտ, անմահ հերոս ԱՐՄԵՆ ԼԵՎՈՆԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ծննդյան օրն է, կդառնար 31 տարեկան։ Զինվորական պանթեոնում գտնվող նրա հուշարձանին են այցելել հարազատներ, ընկերներ, որդեկորույս ծնողներ,քահանան, ծաղիկներ խոնարհել ու խնկարկել։ Հերոսի մայրը՝ տիկին ՄԱՐԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ, խորը ցավը սրտում Iravunk. com -ի հետ զրույցում նշեց. -

«Արմենս ծնվել է 1994 թվականի հունիսի 30֊ին, Երևանում ։Հաճախել է Երևանի Գրիգոր Բաղյանի անվան թիվ 141 միջնակարգ դպրոցը։ Մշակույթի պետական քոլեջում էր սովորում, վերջին կուրսում էր, զբաղվում էր քանդակագործությամբ, կահույքի արտադրամասում էր աշխատում։ 2014 թվականի հունվարի 19֊ի լույս 20֊ի գիշերը արցախա֊ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան /Ջրաբերդ/ և հարավարևելյան /Կորգան /ուղղություններում արձանագրվել են հակառակորդի դիվերսիոն խմբի ներթափանցման միաժամանակյա փորձեր։ Ադրբեջանցիները գիշերը հարձակվել են մեծ խմբով, որդիս նկատել է դիվերսանտներին, զգուշացրել զինակից ընկերներին ու սկսել դիմադրությունը։ Նույնիսկ ծանր վիճակում նա չի ընկրկել, շարունակել է դիմադրությունը, դա հայկական ուժերին հնարավորություն է տվել արագ կազմակերպվել , նենգ թշնամուն պատճառելով մեծ թվով կորուստներ, շպրտել իր ելման դիրքերը»։ Իր առջև դրված մարտական խնդիրը արիաբար կատարելիս հերոսաբար զոհվել է կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը։ Հետմահու արժանացել է «Արիության համար», «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 1֊ին աստիճանի» մեդալի։ Մեջբերենք հերոսի մայրիկի տիկին ՄԱՐԻՆԵԻ խոսքերը ուղղված հերոս որդուն.

- «Մարդը միշտ ձգտում է դեպի լույսը։ Դու ինձ քո հետևից տանող լույսն ես։ Ծնունդդ շնորհավոր, Արմեն ջան, անկարող եմ ետ տալ ժամանակը, մնաս բարով չեմ կարող ասել ու չեմ ասի։ Համբերությամբ զինված սպասում եմ, ես գիտեմ, թե որտեղ է մեզ իրար միացնող լույսը»... Մեջբերենք նաև հերոս ԱՐՄԵՆԻ խոսքերը. - «ԲՈԼՈՐ ԴԻՐՔԱՊԱՀ ՏՂԵՐՔԸ ԹԱԳԱՎՈՐ ԵՆ» ...

«ԴԻՐՔԸ ՊԱՀՈՒՄ ԵՄ ԱՅՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ, ՈՎՔԵՐ ԱՅՍ ՊԱՀԻՆ ՔՆԱԾ ԵՆ ԵՎ ԿԱՐԵՎՈՐ ՉԷ, ԹԵ ԱՅԴ ԵՐԵԽԱՆԵՐԸ ՈՐՏԵ՞Ղ ԵՆ ՔՆԱԾ ՄԱՐՏԱԿԵՐՏՈՒՄ, ԹԵ ԵՐԵՎԱՆՈՒՄ»։ ՇՆՈՐՀԱՎՈՐ ԵՐԿՆԱՅԻՆ ԾՆՈՒՆԴԴ, ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ: ՔՈ ՍԽՐԱՆՔՆ ԱՆՄԱՀ Է, ՔՈ ԱՆՈՒՆԸ ՄԵՐ ՍՐՏԵՐՈՒՄ...

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում