Կարծում եմ` Նիկոլն աղանդավոր բողոքական է. Անի Թովմասյան (Շպռոտ)

Մշակութային

Պատմության մեջ թերեւս անհիշելի ժամանակներից նման արշավ չի եղել եկեղեցու եւ հոգեւորականների դեմ, ինչպես մեր օրերում է: Արդյունքում շոուբիզնեսի ներկայացուցիչներից  քչերն ունեցան կարծիք հայտնելու համարձակություն: Ներկայիս քաղաքական, քաղաքացիական եւ հոգեւոր անվճռականության մասին «Իրավունք»-ը զրուցել երգչուհի ԱՆԻ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ (ՇՊՌՈՏ) հետ:

—Անի, Նիկոլ Փաշինյանը եկեղեցուն անվանեց «չուլան», Աննա Հակոբյանը հոգեւոր սպասավորներին՝ «մանկապիղծներ»։ Ի՞նչ կասեք այս մասին:

— Նիկոլը 2 տարի առաջ փակեց դպրոցներում Եկեղեցու պատմությունը։ Կարծում եմ՝ նա աղանդավոր բողոքական է։ Մյուս խնդիրն այն է, որ եկեղեցին համաձայն չի նրանց թրքամետ կառավարմանը։ Եկեղեցին միակ ինստիտուտն է, որ շարունակում է խոսել Արցախի մասին։ Նիկոլն ուզում է թրքամետ Վեհափառ։ Նիկոլը համաձայն է լինել Էրդողանի հետ բարեկամ, բայց ոչ մեր Վեհափառի։ Նա օգտագործեց ժողովրդի հին ատելությունը՝ ոչ սրբակենցաղ քահանաների նկատմամբ, եւ սա պահել էր վերջում։ Իսկ ժողովուրդը էմոցիոնալ է, հեշտ է կառավարել։ Նիկոլն ունի ժողովրդին կառավարելու երեք զենք ՝ «նախկիններ», «դավաճան ռուս» եւ «ոչ սրբակենցաղ հոգեւորական»։ Այս ամենի անունը դնելով դեմոկրատիա կամ ժողովրդավարություն՝ Ալիեւի կամակատարն է դարձել։ Ասում է՝ ժողովուրդը՝ դեմոսը, խաղաղություն է ուզում, իսկ խաղաղության հասնելու համար պիտի կզենք մեզ դարերով մորթող ցեղախմբերի առաջ։ Նա մանիպուլյացիա է անում ժողովրդիս ցավը։ Նա գազլայթինգ (նշանակում է մանիպուլացնել մեկին այնպես, որ նա հարցականի տակ դնի իրականության իր սեփական ընկալումը, - հեղինակ) է անում ժողովրդին։

Այս ամենի ֆոնին` շատերը ֆեյսբուքյան գրառումներ կատարեցին, եւ ոչ ոք ոչ մի քայլ չարեց` մշակութային գործիչներ, շոու բիզնեսի ներկայացուցիչներ։ Ինչո՞վ է սա պայմանավորված:

— Արտիստները վախում են խոսեն։ Նրանց միայն փողն է հետաքրքրում։ Եթե խոսեն, նրանց կհանեն Հրապարակի համերգներից։ Ժողովրդի աչքից էլ կընկնեն, ինչպես ասում է հայտնի ֆիլմում՝ «մուզիկանտ չի զբաղվում պոլիտիկայով»։ Բայց գոնե եկեղեցու մասին պիտի խոսեին, պիտի պաշտպանեին, ամո՛թ արտիստներին։ Եկեղեցին պոլիտիկա չի։ Կարծում եմ՝ արտիստներն էլ չեն սիրում հոգեւորականներին, արտիստներից շատերը տգետ են՝ առաքելական ուսմունքի հարցում:

Եվ մի բան էլ. կան արտիստներ, որ լռեցին, երբ եկեղեցուն սկսեցին հարվածներ ուղվել, բայց խոսեցին, երբ գործարար Սամվել Կարապետյանը կալանավորվեց։ Այսինքն՝ Հիսուսին կպան, ոչ ոք ձայն չհանեց, բայց մարդուն մեծարեցին։ Սա ինձ համար շատ ցավոտ է։ Սամվել Կարապետյանին չեմ ճանաչում, բայց ասում են` շատ լավ գործ է արել հայրենիքի համար: Այստեղ նաեւ այս հարցն էլ կա՝ ուղղակի Սամվել Կարապետյանը եկել է Ռուսաստանից, իսկ ժողովրդի մեջ այսօր ռուսների դեմ ատելություն են գեներացրել: Իմ անձնական կարծիքը ռուսի մասին հետեւյալն է՝ այո, մեր հանդեպ սխալներ ունի, բայց չարժեր ռուսին նեղացնել։ Պիտի պահեինք նրանց եւ օգտագործեինք մեր շահերի համար։ Ո՛չ ռուսի առաջ է պետք կզել եւ առավել եւս` ո՛չ էլ Անկարայի։ Կարող ենք լինել դիվանագիտական բարեկամներ բոլորի հետ։ Ինձ ցավեցնում է կզելը։

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում