Հունիսի 30-ի աստղագուշակ

Հասարակություն

Խոյ: Օրվա առաջին կեսը կնվիրեք աշխատանքին: Չեք ցանկանա հրաժարվել ձեր նպատակներից, իսկ դրանք իրագործելու համար, որոշ ժամանակ կպահանջվի: Ձեր նպատակասլացությունը  կգնահատվի, իսկ ջանքերն ապարդյուն չեն անցնի: Ավագ սերնդի ներկայացուցիչների հետ շփումը օգտակար է: Նրանք կկիսվեն իրենց գիտելիքներով և տարիների ընթացքում ձեռք բերած փորձով:

Օրվա երկրորդ կեսին կարող եք ֆինանսական որոշ հարցեր լուծել: Գործարարաի ձեր հոտառությունն այսօր  շատ սուր է:Սիրային ժամադրությունները հրաշալի կանցնեն: Ուղևորություններից անմոռանալի տպավորություններ կստանաք:

Ցուլ: Իրադարձություններով հագեցած, հետաքրքիր օր է սպասվում: Անգործության չեք մատնվի: Նոր գործեր կձեռնարկեք, անգամ ամենահամարձակ մտահաղացումները հավանության կարժանանան: Օրվա ընթացքում շրջապատված կլինեք մարդկանցով, որոնց հետ հրաշալի հարաբերությունների մեջ եք: Հնարավոր են անսպասելի, սակայն շատ հաճելի առաջարկներ:

Հակառակ սեռի ներկայացուցիչների հետ շփումը կուրախացնի, թեթև ֆլիրտը ձեզ մոտ հրաշալի կստացվի: Հին ընկերներից լավ լուրեր կստանաք, իսկ նարանց հետ հանդիպումը՝ հաճելի զգացողություններ կպարգևի:

Երկվորյակ: Օրվա ընթացքում դրական լիցքերի պակաս չեք զգա: Հետաքրքիր մտահաղացումներ կծնվեն, մտերիմները կօգնեն իրագործել դրանք: Զբաղվեք այն ամենով, ինչը հոգեհարազատ է, կարող եք նոր գործեր ձեռնարկել: Հրաշալի օր է սպորտային մարզումների համար:

Հնարավոր են մի շարք հանդիպումներ, կտեսնեք մարդկանց, որոնց նախկինում այնքան էլ չեք համակրել, սակայն այժմ հնարավոր է փոխեք ձեր կարծիքը: Հին խնդիրներն ու տարաձայնությունները կմոռացվեն, կարող եք նոր հարաբերություններ սկսել:Բոլոր հարցերում ապավինեք ներքին ձայնին, այն այսօր չի հիասթափեցնի:

Խեցգետին: Հնարավոր են որոշ անախորժություններ, սակայն ստիպված եք ընդունել, որ խնդիրների մեծ մասը ինքներդ եք ստեղծում: Խորամանկության դիմել չարժե, ցանկալի արդյունքի կարող եք հասնել միայն ձեր անկեղծության շնորհիվ: Հարմար օր է մանկության ընկերների հետ հանդիպելու, լավ ժամանակ անցկացնելու համար:

Նշանի ներկայացուցիչների համար տնային գործերը ձանձրալի չեն թվա: Կզբաղվեք մաքրությամբ, որոշ փոփոխություններ կկատարեք: Կարող եք համեղ ուտեստներ պատրաստել: Օրը հարմար է հյուրեր ընդունելու համար:

Առյուծ: Օրվա ընթացքում լուրջ խնդիրներ չեն ծագի, եթե ֆինանսական հարցերում հապճեպ որոշումներ չկայացնեք, իսկ գնումներ կատարելիս՝ առավել խելամիտ լինեք: Ընտանիքում հարաբերությունները ներդաշնակ են, եթե անգամ որոշ հարցերի շուրջ համաձայնության չգաք, միևնույն է տարաձայնություններ չեն ծագի: Համատեղ ծրագրերն իրականացնելու համար՝ փորձեք համախմբել ուժերը և գործել միասնական:

Առաջնորդի ձեր կարողությունները դրսևորելու ճիշտ ժամանակն է: Ձեր մոտեցումները կկիսեն և խորհուրդներին կհետևեն անգամ նրանք՝ ովքեր շատ ավելի փորձառու են: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են առողջական խնդիրներ, խնայեք ձեզ:

Կույս: Հնարավոր են մանր անախորժություններ, որոնք, սակայն, չարժե սրտին մոտ ընդունել: Լուրջ խնդիրների վտանգ չկա, իսկ չնչին դժվարությունները հեշտությամբ կհաղթահարեք: Օրվա առաջին կեսին՝ մարդկանց ուշադրությունը գրավելու համար, կարող եք  գործի դնել ձեր ողջ հմայքը: Այս ժամանակահատվածում խոստումնալից, ռոմանտիկ ծանոթությունները չեն բացառվում:

Օրվա երկրորդ կեսին մտերիմների հանդեպ առավել հոգատար կլինեք, ինչը նրանց անչափ կուրախացնի: Ընկերների, հարազատների համար կարող եք որոշ նվերներ գնել, անակնկալներ մատուցել սիրած անձնավորությանը:

Կշեռք: Շտապողականությունն այսօր ձեր օգտին չէ: Անգամ պարզ թվացող խնդիրներին ամենայն լրջությամբ մոտեցեք: Ճիշտ կվարվեն նշանի այն ներկայացուցիչները, ովքեր օրվա կնվիրեն հանգստին: Զբոսանքները լավ կազդեն ինքնազգացողության վրա, տրամադրություն կբարձրացնեն :

Սիրելիների հետ շփումներում առավել նրբանկատ եղեք, նրանք այսօր չափազանց զգայուն են և խոցելի: Ձեր մեկնաբանություններում հնարավորինս զուսպ եղեք: Երեխաների հետ կատակել չփորձեք, նրանք ձեզ ճիշտ չեն հասկանա և կվիրավորվեն: Փորձեք ընթերցանությամբ զբաղվել: Հրաշալի օր է նոր գիտելիքներ ձեռք բերելու համար:

Կարիճ: Ամեն բան հրաշալի կդասավորվի, անհանգստանալու առիթ չեք ունենա: Հեշտությամբ կիրագործեք բոլոր ծրագրերը, քանզի ընկերներն ամեն կերպ կաջակցեն ձեզ, ստեղծված խնդիրներին լուծումներ կգտնեն և առհասարակ իրենց հրաշալի կդրսևորեն: Բարեհաջող օր է նոր ծանոթություններ հաստատելու համար:

Տուրք մի տվեք երևակայությանը, այն այսօր կարող է մռայլ մտքերի, վատատեսության պատճառ դառնալ: Ստեղծագործական գործունեութունը, սպորտը, պարերը, զվարճալի ուղևորությունները  կօգնեն ձեզ՝  ողջ օրը չընկճվել և լավատեսություն պահպանել:

Աղեղնավոր: Բավական է ինքնաքննադատությամբ զբաղվեք: Այդպես կարող եք մեղադրել ինքներդ ձեզ այն ամենի մեջ, ինչի հետ բոլորովին կապ չունեք: Հիշեք՝ աստղերը ձեր կողմից են: Փորձեք կենտրոնանալ թույլ տված սխալներն ուղղելու վրա: Այսօր դա անելու համար լավ հնարավորություն կունենաք:

Հաճելի մարդկանց ընկերակցությամբ հրաշալի երեկո է սպասվում: Եթե հոգնածության պատճառով ստիպված լինեք հրաժարվել ակտիվ հանգստից, կամ զվարճանքի վայրեր այցելելու առաջարկներից, միևնույն է՝ տանն էլ հրաշալի ժամանակ կանցկացնեք, հետաքրքիր զբաղմունքներ կգտնեք:

Այծեղջյուր: Օրը բարեհաջող ընթանց կունենա, եթե ձեզ ճիշտ դրսևորեք: Հաջողության հասնելու համար ստիպված կլինեք շատ աշխատել: Մի ծուլացեք և մի հետաձգեք գործերը, անգամ եթե այդպես վարվելու ցանկությունը մեծ է:

Ձեր ունեցվածքի հանդեպ առավել ուշադիր եղեք: Այսօր որևէ թանկարժեք իր կորցնելու կամ խարդախության զոհ դառնալու վտանգը մեծ է: Ֆինանսական տեսանկյունից օրն այնքան էլ բարեհաջող չէ: Փոխարենը՝ սիրային հարցերում ամեն բան հրաշալի է: Եթե տուրք տաք ձեր անսպառ երևակայությանն, ապա ժամադրություններից միայն հաճելի և անմոռանալի հուշեր կմնան:

Ջրհոս: Զինվեք համբերությամբ, համբերությունն այսօր ձեզ շատ պետք կգա: Հնարավոր են խնդիրներ գործնական հարաբերություններում: Այսօր ձեզ չի հաջողվի լեզու գտնել կանանց հետ, անգամ նրանց հետ, ում սովորաբար կես խոսքից հասկացել եք:

Այսօր պետք է նախապես մանրակրկիտ պատրաստվել ծրագրած բոլոր հանդիպումներին: Ռոմանտիկ ժամադրությունները ևս բացառություն չեն կազմում: Այսօր, մարդկանց վրա լավ տպավորություն թողնելու համար ձեր տեսքը պետք է անթերի լինի: Սակայն մի փորձեք դրան հասնել սանրվածքի կամ իմիջի կտրուկ փոփոխությունների գնով:

Ձկներ: Ֆինանսական տեսանկյունից  օրն այնքան էլ բարեհաջող չէ: Կրած վնասները շատ ավելի զգալի կլինեն, քան օրվա եկամուտը: Վաղեմի հակառակորդներն իրենց մասին հիշեցնել կտան: Թեև նրանք ի վիճակի չեն վնասել ձեզ, միևնույն է զգոն և աչալուրջ եղեք:

Հարազատների հետ հարաբերություններն այնքան էլ հարթ չեն, որքան թվում է, և ոչ էլ այնքան ներդաշնակ, ինչպես կցանկանայիք: Սակայն համակերպվելու կարիք չկա, այսօր հնարավորություն կունենաք լուծել կուտակված բոլոր խնդիրները, պարզել ծագած թյուրիմացությունները: Վստահ շարժուձևն այսօր շատերին կստիպի հարգանքով վերաբերվել ձեր տեսակետներին:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում