Իրանում սկսել են կոնկրետ փաստեր ներկայացնել, թե ինչպես են Ադրբեջանից անօդաչուները հարձակվել
ՄիջազգայինԻրանական աղբյուրները սկսել են կոնկրետ փաստեր ներկայացնել, թե ինչպես են Ադրբեջանի տարածքից անօդաչուները մտել իրանի տարածք:
«Ադրբեջանում սիրում են խոսել իրանցի ադրբեջանցիների կրթության մասին «հոգատարության» մասին: Սակայն ահա մի կարճ դրվագ այն մասին, թե ինչ գնի ունեն այս խոսքերը իրականում:
Սովորական հերոս, շահիդ Մոհամմադհուսեյն Աբեդի Ազարը նկատել է իսրայելական անօդաչու թռչող սարք, որը ներխուժել էր Իրանի տարածք սահմանի ադրբեջանական կողմից: Փոխանակ թաքստոց գտնելու, նա կրակ է բացել դրա վրա՝ սպառնալիքը չեզոքացնելու և իր ընկերների կյանքը փրկելու համար: Անօդաչու թռչող սարքը խփվել է և պայթել օդում: Բեկորները վիրավորել են Մոհամմադհուսեյնին, ով մահացել է տեղում` Թավրիզում:
ԱԹՍ-ի արտադրություն՝ Իսրայել: Արձակում՝ Ադրբեջանի Հանրապետություն, Զանգիլանի շրջան»:
Այսպիսով, նկատելի է այս դինամիկան. Իրանը նածխագահի մակարդակով պահանջեց Բաքվից` պատժել դեպի Իրան անօդաչուներ արձակողին: Սա նաեւ յուրօրինակ թեստ էր Ալիեւի համար. Իրանն առաջին փուլում ակնարկում էր, թե կարող է եւ այդ անօդաչուներն արձակվել են առանց իշխանությունների իմացության, եւ արձակողները դրանով փորձել են հարվածել նաեւ իրանա-ադրբեջանական հաարբերություններին: Սակայն Ադրբեջանի ռեակցիան այլ էր. Ալիեւը միանգամից սկսեց հերքել Իրանի մեղադրանքները, ապա դրան միացավ ԱԳՆ-ն: Այն է` պաշտպանության տակ վերցրեցին անօդաչուներ արձակողներին, դրանով հիմնավորելով, որ ամեն բան արված է «վերին դաբրոյով»: Ու հիմա իրանական կողմ անցնում է կոնկրետ դրվագներով խոսակցության, դրանով հասկացնելով, որ կարող է դրա տակ նույնքան կոնկրետ փաստեր տեղադրել: Եվ այս ամենով Իրանը, ընդհանրական իմաստով, ցույց է տալիս, որ չի պատրաստվում մոռացության մատնել Ադրբեջանի արարքները: Իսկ թե ինչու, կարելի է հասկանալ:

