«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Սցենարը նույնն է, գործիքները՝ հին. Անահիտ Բախշյանի «լացող» ուրացումը

Ներքաղաքական

Հանրային հեռուստատեսությունը վերածվել է Նիկոլ Փաշինյանի ընտանեկան լրատվամիջոցի եւ քարոզում է այն, ինչ վերջինիս մտքին փչում է: Ընդ որում՝ ՀՀ քաղաքացիներիս վճարած հարկերի հաշվին: Հիմա էլ ջանք ու եռանդ չեն խնայում չարաբաստիկ հոկտեմբերի 27-ի ահաբեկչության պարագլուխ Նաիրի Հունանյանի գործողությունները նույնացնելու «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Տ. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ: Եվ, իհարկե, այս դավադիր «օպերացիան» իրականացնելու համար Հանրայինի եթերում է հայտնվում հոկտեմբերի 27-ի զոհերից ԱԺ փոխնախագահ Յուրի Բախշյանի այրին՝ ԱՆԱՀԻՏ ԲԱԽՇՅԱՆԸ: Ամեն անգամ այս տարեց կնոջն այսքան ստորաբար օգտագործում են, դե նա էլ միշտ ստանձնում է այդ դերը մեծ ոգեւորությամբ:

Ի՞նչ է ասում լացակումած Բախշյանը Հանրայինի եթերում՝ անդրադառնալով Բագրատ սրբազանին կալանավորելուց առաջ հրապարակված ձայնագրություններին. «Ես Վազգեն Գալստանյանին շատ վաղուց եմ ճանաչում, իրար հետ այնքա՜ն լավ, բարի գործեր ենք արել ու հիմա, որ լսում էի այդ ձայնագրությունները, խելքս կորցնում էի, ասում էի՝ ո՞նց կարող է Բագրատ սրբազանն այս բառապաշարն ունենալ: Ես ապշում եմ, սկսեցի կասկածել, հետո լսեցի տարբեր մասնագետների, ովքեր ասացին, որ արհեստական բանականությունը չէր կարող այդքան կարճ ժամանակամիջոցում այդ բանն անել, մի խոսքով… Չեմ հասկանում, անկարող եմ բացատրել, թեւերս կախվում են, լեզուս կապվում է…»:

Այո՛, սցենարը նույնն է, ինչ ԵԿՄ նախագահ, Արցախի հերոս, գեներալ Մանվել Գրիգորյանի ժամանակ էր: Սարքվեց տեսանյութ, գտնվեցին լալահառաչ կանայք, ովքեր ասացին, թե՝ կորցրին իրենց հերոսին, հիմա էլ Բախշյանի համար իր թանկագին, իր շատ սիրելի Բագրատ սրբազանն է կորսված՝ դարձավ Վազգեն Գալստանյան: «Լացող» ուրացում…

Իհարկե, մի հարցում Բագրատ սրբազանն իրոք մեղավոր է: Պետք չէր տարիներ շարունակ Անահիտ Բախշյանին այդքան տեղ տալ՝ մի մարդու, ով մարտի 1-ի դեպքերի ժամանակ սուտ լուրեր էր տարածում, թե երեխա է սպանվել՝ փողոցից գտած ինչ-որ կոշիկ թափահարելով: Մի մարդու, ով ճակատին էր խփել միջադեպի հետեւանքով սպանված ՀՀ բանակի սպա, զինվորական բժիշկ Վահե Ավետյանի անուն-ազգանունը, բայց այդպես էլ ճակատին չխփեց այս իշխանության բերած պատերազմի ու պարտության հետեւանքով զոհված հազարավոր տղաների անուն-ազգանունները: Այս տարիներին մեկ բշտեց, մեկ սիրաշահեց այս իշխանությանը եւ մշտապես մնաց հիացած Ստյոպա Սաֆարյանով ու Արամ Զ. Սարգսյանով՝ թունդ արեւմտամետներով, ովքեր հանրային դաշտ են նետում այն, ինչ պետք է Փաշինյանին: Եվ ահա իր նշած այս «տարբեր մասնագետները» տիկին Բախշյանի գլուխը մտցրել են, որ Բագրատ սրբազանն ահաբեկիչ է: «Նոր հոկտեմբերի 27 եք ուզո՞ւմ», - մարդկանց հույզերի վրա կրկին խաղում է Բախշյանը: Մեզ մնում է միամիտ լավատեսությամբ հուսալ, որ այս անգամ գոնե անգիտակցաբար է նա անում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան