Հարավդոնեցկյան ռազմաճակատում ռուսական բանակը գրավեց Նովոուկրաինկան (Քարտեզ)
ՄիջազգայինՀարավդոնեցկյան ռազմաճակատում ռուսական բանակը գրավեց Նովոուկրաինկան:
Այս բնակավայրի կարեւորությունը հասկանալով, ուկրաինական կողմը փորձում էր այն պաշտպանել անգամ կիսաշրջապատված վիճակում:
Այն է. գրավելով Նովոուկրաինկան, ռուսները Նովոպավլովկայի (Դնեպրոպետրովսկ) ճակատում կորցնում են Դնեպրոպետրովսկի մարզի ողջ սահմանն ինչպես Նովոպպավլովկայի արեւելյան, այնպես էլ` հարավային գոտում: Ավելին, հարավային հատվածում ռուսները, ըստ մի շարք տեղեկացված աղբյուրների, գրավել են նաեւ Դաչնոյեն` առաջին բնակավայրը Դնեպրոպետրովսկի մարզում: Եվ հիմա, հարավային եւ արեւելյան հատվածներից արդեն չկան բնակավայրեր մինչեւ Նովոպավլովկա, ու ռուսական հարվածն արդեն կուղղվի այդ բնակավայրին:
Իսկ Նովոպավլովկան գրավելու դեպքում, ռուսներն ապահովում են իրենց ձախ թեւը` հնարավորություն ստանալով շատ ավելի հանգիստ շարժվել հյուսիս` արեւմուտքից շրջանցելով Պոկրովսկ-Միրնոգրադ անգլոմերացիան: Այն դեպքում, երբ ներկա պահին նաեւ հյուսիսից են արդեն շրջանցում անգլոմերացիան:
Միաժամանակ փորձագետները վստահ են` կորցնելով Պոկրովսկ-Միրնոգրադը, ուկրաինական կողմը կկորցնի ողջ Դոնբասը` հարվածի տակ դնելով Դնեպրոպետրովսկի եւ Խարկովի մարզերը:

