Պայթյուն Բաքվում. Իրանի պատասխանը հարված կլինի՞ նավթին. Իրանական աղբյուր
ՄիջազգայինԻրանական աղբյուրներից շարունակում են ուշագրավ մեսիջներ գալ, որոնք ուղղված են Ադրբեջանին: Այսպես, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին մոտ կանգնած աղբյուրը, ավելի վաղ հայտնելով, որ Իրանին Իսրայելն ավիահարվածներ է հասցրել նաեւ Ադրբեջանի օդային տարածքն օգտագործելով, այն է Ալիեւի թույլտվությամբ, նաեւ նման ակնարկ է հնչեցրել.
«Պայթյուն Բաքվում: Իրանի պատասխանը հարված կլինի՞ նավթին։
Բաքվի ռեժիմը միակ հարևան պետությունն է, որը ոչ միայն չի դատապարտել Իսրայելի ագրեսիան Իրանի դեմ, այլև իր երկինքը տրամադրել է իսրայելական կործանիչներին։
Բաքվի պաշտպանական արդյունաբերությանը պատկանող «Ալովի» գործարանում տեղի ունեցած պայթյունից հետո 1.2 միլիոն բարել տարողությամբ խողովակաշարը, որը ադրբեջանական նավթը տեղափոխում է Իսրայել, նույնպես գրավիչ թիրախ է թվում»։
Այսինքն, «Ալովի» գործարանում տեղի ունեցած պայթյունը հենց այնպես չէ՞ր. շատ հետաքրքիր է:

