Իսրայելը Թեհրանին ավիահարվածները հասցրել է Ադրբեջանի օդային տարածքով. Իրանական աղբյուր
ՄիջազգայինՀեղափոխության պահապանների կորպուսին մոտ կանգնած իրանական տեղեկացված աղբյուրը հայտնում է.
«Իսրայելական ռազմական ինքնաթիռների կողմից Իրանի վրա հարվածների երթուղիները բացահայտվել են:
Թեհրանի և Քերջեի հարվածները հիմնականում իրականացվել են Կասպից ծովից՝ Ադրբեջանի օդային տարածքով։
Թավրիզի և հյուսիսային շրջանների հարձակումները՝ իրականացվել են Հյուսիսային Իրաքի միջոցով՝ ուղիղ ուղղություն վերցնելով դեպի հյուսիս-արևմտյան Իրան։
Խորամաբադ և Քերմանշահ՝ հարձակումները իրականացվել են Իրաքի տարածքից՝ Իրանի արևմտյան սահմաններին մոտ լինելու պատճառով։
Սպահանը, Նաթանզը, Արակը և շրջակա տարածքները օգտագործել են Իրանի թույլ օդային պաշտպանության միջանցքը։
SPICE-1000 կարճ հեռահարության ռումբերի օգտագործումը ցույց է տալիս, որ ինքնաթիռները հարվածի պահին արդեն գտնվում էին Իրանի օդային տարածքում՝ Սպահանի մոտ։
Իսրայելն իր հարձակումների համար օգտագործել է Հորդանանի, Ադրբեջանի, Իրաքի և Սիրիայի տարածքները»։
Այս չորս երկրներից` Իրաքը եւ Սիրիան անգամ ցանկության դեպքում չէին կարող արգելել Իսրայելին` իր տարածքից հարվածներ հասցնել: Երրորդը` Հորդանանը միշտ էլ գործոլ եւ գործում է Իսրայելի հետ սերտորեն համագործակցելով, եւ, հասկանալի է, ինքնակամ է թույլատրել իր տարածքի օգտագործումը: Ադրբեջանը Իսրայելին թույլ չտալու հնարավորություններ ուներ, եւ եթե այնտեղից են հարվածել, նշանակում է` թույլ են տվել:

