Նոր շիկացումներ ռուս-ադրբեջանական հարաբերություններում. Հարվածն ուղղված է ՌԴ-ում ազերիական բիզնեսին

Միջազգային

Եկատերինբուրգում ադրբեջանցիների մահվան դեպքի հետ կապված նոր սրացումներ են սկսվել ռուս-ադրբեջանական հարաբերություններում:

Նախ, Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն՝ Եկատերինբուրգում ձերբակալություններից հետո: Այս մասին հաղորդվել է Արտաքին գործերի նախարարության կայքում: «Ռուսական կողմին խիստ բողոք է հայտնել 2025 թվականի հունիսի 27-ին Ռուսաստանի անվտանգության ուժերի կողմից մեր հայրենակիցների բնակության վայրերում կատարված խուզարկությունների կապակցությամբ, որոնց արդյունքում դաժանորեն սպանվել են երկու ադրբեջանցի, մի քանի մարդ ծանր վիրավորվել է, իսկ ինը մարդ ձերբակալվել է», - ասվում է հայտարարության մեջ:

Ադրբեջանական լրատվամիջոցներն էլ ավելի առաջ գնացին: Օրինակ, «Modern Az» հրատարակությունը պնդում է, որ Եկատերինբուրգում անվտանգության ուժերի կողմից իրականացված հարձակման հետևանքով զոհված Ադրբեջանից եկածների թիվը հասել է հինգի։ «Մահացածների թվում է Քեմալ Սաֆարովը՝ Զիեդդին և Հուսեյն Սաֆարովների զարմիկը։ Հուսեյնը Ադրբեջանի քաղաքացի էր, Զիեդդինը՝ Ռուսաստանի քաղաքացի։ Երկուսն էլ հայտնի գրականագետ և «525-րդ թերթի» գլխավոր խմբագրի տեղակալ Սեյֆադդին Հուսեյնլիի եղբայրներն են։ Ավելի ուշ հիվանդանոցում մահացել են ևս երկուսը՝ Այազ և Մազահիր Սաֆարովները՝ հոր կողմից եղբայրներ»,- պնդում է հրատարակությունը։

Միևնույն ժամանակ, APA գործակալության ռուսական բյուրոն հաղորդում է, որ «Եկատերինբուրգում հինգ ադրբեջանցիների մահվան մասին լուրերը պաշտոնական տվյալներով չեն հաստատվում»։ Իսկ ռուսական աղբյուրներն առնվազն տարօրինակ են համարում Ադրբեջանի միջամտությունը:

Բանն այն է, որ Եկատերինբուրգի պատմությունը, անգամ ադրբեջանական լրատվամիջոցների պնդմամբ, հետեւյալն է: ՌԴ ԱԴԾ աշխատակիցները գործողություն են իրականացրել Սաֆարովների ընտանիքի՝ ադրբեջանական ծագում ունեցող Ռուսաստանի քաղաքացիների հասցեներում: Հարազատների խոսքով՝ սպանվել են երկու եղբայրներ՝ Հուսեյնը և Զիյադինը, իսկ ծեծի ենթարկվելուց հետո մարմնական վնասվածքներ են ստացել ևս ութ մարդ: Մահացածները զբաղվել են ռեստորանային բիզնեսով, նրանց էր պատկանում Եկատերինբուրգի «Կասպիյ» ռեստորանը: Չհաստատված տեղեկությունների համաձայն, ԱԴԾ գործողությունը կարող է կապված լինել 2001 թվականին ռեստորանում տեղի ունեցած սպանության գործի հետ։

Այն է` խնդիրը կապված է ՌԴ քաղաքացիների հետ, որոնք ընդամենը «ադրբեջանական ծագում» ունեն: Իսկ դա նշանակում է, որ իրավական տեսանկյունից, պաշտոնական Բաքուն այս ամենի հետ կապված որեւէ գործառույթ չի կարող ունենալ:

Մյուս կողմից, բոլորն են հասկանում ,որ այս ամենը բոլորովին այլ հիմքեր ունեն: Այսպես, ներկա պահին ադրբեջանցիների հետ կապված, անկածխ այն բանից` նրանք ՌԴ քաղաքացիներ են, թե` անօրինական ներգաղթյալներ, տարաբնույթ գործողություններ են իրականացվում ՌԴ-ի տարբեր հատվածներում: Օրինակ, Եկատերինբուրգին զուգահեռ, իրավապահները գործողությունենր իրականացրեցին նաեւ Վորոնեժի «Ալեքսեևսկիի» խոշոր եւ գորեկամտաբեր շուկայում (https://iravunk.com/?p=316876&l=am), որն ազերիական վերահսկողության տակ է: Նույն Եկատերինբուրգում, ըստ տեղի աղբյուրների, Զիեդդին և Հուսեյն Սաֆարովները ոչ թե պարզապես ռեստորանատերեր են, այլ մի հսկա հանցավոր «սինդիկատ» են ստեղծել, եւ ձերբակալությունն իրականացվել է մի շարք հոդվածներով (սպանություններ, սպանություների փորձեր եւ այլն) շրջանակներում:

Այսինքն, խոսքն ընդհանրական իմաստով ռուսաստանաբնակ ազերիների խոշոր բիզնեսի (օրինական կամ անօրինական, հարցն այս պահին դա չէ) ճնշման մասին է: Նաեւ այն հիմքով, որ այդ բիզնեսներից իր մեծ բաժինն ունի նաեւ անձամբ Ալիեւը: Կարճ ասած, եթե այդ բիզնեսները ժամանակին համեմատաբար անձեռնմխելի էին, հիմա արդեն միայն ծավալվող ճնշումների տակ են: Եվ այն, որ դա կապված է Ալիեւի այս նոր քաղաքական կորսի հետ, հասկանում են բոլորը:

Օրինակ, ազգայնական թեւը ներկայացնող քաղաքագետ և պատմաբան Վլադիմիր Ռուժանսկին պատկերը բացատրում է այսպես. «Այստեղ արժե դիտարկել ոչ միայն այս կոնկրետ դեպքը, այլև 2020 թվականից ի վեր տեղի ունեցած բոլոր իրադարձությունները։ Օրինակ՝ մեր խփված ռազմական ուղղաթիռը և Ղարաբաղում ռուս սպաների սպանությունը։ Ոչ ոք Ադրբեջանին պատասխանատվության չի ենթարկել դրա համար։ Դրա համար էլ Ադրբեջանի իշխանությունները իրենց իրավունք են համարում պահանջներ ներկայացնել Ռուսաստանին, կարծես այն իրենց ինչ-որ ինքնավար մարզ լինի»։

Ըստ փորձագետի, հիմա այդ իրավիճակը պետք է փոխել, եւ. «Պետք է անցնել ադրբեջանցի օլիգարծներին: Ընդհանուր առմամբ, լավ գաղափար կլիներ հետաքննել, թե ում են օգնում ադրբեջանցի օլիգարխները Ռուսաստանում»։

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին