Սա ամբողջ պատերազմի ընթացքում ամենամեծ հարձակումն էր. Ուկրաինական լրատվամիջոցներ
ՄիջազգայինՈւկրաինայում գտնվող թիրախների վրա իրականացվել է համակցված հարված՝ օգտագործելով անօդաչու թռչող սարքեր, թևավոր հրթիռներ և բալիստիկ հրթիռներ: Ուկրաինական մոնիթորինգային ալիքների տվյալներով՝ օգտագործվել է ավելի քան 450 անօդաչու թռչող սարք և 40 հրթիռ: Նրանք նաև հրապարակում են թռիչքների երթուղիները:
Ուկրաինական լրատվամիջոցներն արդեն պնդում են, որ սա ամբողջ պատերազմի ընթացքում Ուկրաինայի արևմտյան շրջանների վրա անօդաչու թռչող սարքերի ամենամեծ հարձակումն էր: Հարվածվել են Լվովի, Ստրիայի, Դրոգոբիչի, Տերնոպոլի մարզի, Իվանո-Ֆրանկովսկի, Բուրշտինի եւ մի շարք այլ բնակավայրերի թիրախներին:

